Friday, 07 06 2024
00:15
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՔԾ նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:

Նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է մեր երկրի իրավապահ համակարգի կարևոր բաղադրիչը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն: «Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման և պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց միևնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաև հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Առաջին հերթին մենք մշտապես, ամեն օր մեր քայլերով ուղերձ ունենք հղելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ բարձրաստիճան պաշտոնյայի, թե դեռ որևէ հարմար աշխատանք չգտած և այդպիսին փնտրող քաղաքացու իրավունքները պաշտպանված են հավասարապես լիարժեք, բայց օրենքի առջև պատասխանատու են նույնպես հավասարապես և լիարժեք: Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, և, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին՝ Նախագահն ընդգծել է, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային և թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը: «Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում:

Առանձնակի կարևորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում: Չնայած վերջին տարիներին մեզ համար բացարձակապես անընդունելի այս երևույթի կանխման ուղղությամբ արձանագրված դրական արդյունքներին, ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,-նշել է Հանրապետության Նախագահը:

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Արմենի Օհանյանին Երևանում հատկացվել է բնակարան՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և աշխատանքային ու կատարողական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1414-Ն և 2014թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1055-Ն որոշումների պահանջները: Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել խրախուսանքի արժանացած բազմազավակ աշխատակցին:

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն իր և ծառայության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ծառայության կայացման, ծառայողների իրավական և սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների բարելավման գործում ցուցաբերած ուշադրության և հետևողական աջակցության համար՝ վստահեցնելով, որ նման վերաբերմունքը և աշխատանքին տրված գնահատականը նոր խթան կհանդիսանան քննիչների կողմից իրենց գործառույթներն է՛լ ավելի լավ և անմնացորդ կատարելու համար՝ ի նպաստ իրավակարգի, օրինականության ամրապնդման, ի շահ մեր ժողովրդի և պետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում