Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Ստի խնդիրը

Հայաստանի իշխանությունը վերջին օրերին այնպես է նվիրվել գյուղին, որ սրտից թույլ մարդիկ կարող են նույնիսկ հուզվել: Այդպես նույնիսկ Ռոմեոն նվիրված չէր Ջուլիետին: Տնտեսական ծանրագույն կացության փրկությունն իշխանությունը սկսել է որոնել գյուղում:

Բայց մինչ այդ արժե հիշել, թե ինչպես էր նույն այդ իշխանությունը` Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի բերանով, տարբեր ամբիոններից հայտարարում, որ ի պատասխան համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Հայաստանը գլոբալ տնտեսական ծրագրեր է հռչակում, որոնք հսկայական կապիտալ ներդրումներ են բերելու Հայաստան: Հիմա իշխանությունը, մեղմ ասած, կանգնել է կոտրած տաշտակի առաջ և տեսնելով, որ երկիրը հասել է ոչ միայն անդունդի եզրին, այլ արդեն անդունդի հատակին է մոտենում, ստիպված է գյուղ գնալ ու գյուղացիներին համոզել, որ այս տարի գոնե մի երկու կոպեկ էժան վաճառեն իրենց ապրանքը, որ երկրում սոցիալական բունտ չլինի: Իշխանությունը, որ երեք տարի շարունակ ստից էր կառչել ու բնակչությանը կերակրում էր ամպագոռգոռ նախագծերի տեսլականներով, այսօր կառչել է գյուղից և նույնիսկ հարցազրույցներ տալու համար գյուղից այն կողմ չեն գնում` կուժ ու կուլայի ֆոնին են հարցազրույցներ տալիս, թե իբր իրենք էլ մեզանից մեկն են: Իրականում իրենք մեզանից մեկը չեն, որովհետև իրենք ստախոս են, իրենք մեզ խաբում էին երեք տարի, որ իբր ամեն ինչ լավ է, որ իբր ճգնաժամ են դիմագրավում, որ իբր Հայաստանը նույնիսկ շահած է դուրս գալու այս ճգնաժամից:

Ուրեմն իրենք մեզանից մեկը չեն, քանզի եթե ընդունում ենք, որ իրենք մեզանից մեկն են, ուրեմն ընդունում ենք, որ մենք բոլորս ենք այդպես ստախոս: Բայց մի՞թե բոլորս ենք ստախոս: Իհարկե ոչ: Այդ ժողովուրդը չէր, որ հեքիաթներ էր պատմում տնտեսական բարեփոխումների և առաջընթացի մասին: Մենք սուտ չենք խոսել, մենք սուտ լսել ենք: Իսկ երբ ասել ենք, որ մեր լսածը սուտ է, որ իրականում երկիրը ոչ թե ճգնաժամ է հաղթահարում, այլ աստիճանաբար գլորվում է անդունդը, այդ ստախոս հեքիաթասացները հասարակությունից ներողություն խնդրելու փոխարեն, մեզ են մեղադրել հասարակությանն ապակողմնորոշելու համար: Հիմա գյուղի հանդեպ իրենց հանկարծահաս սիրո բռնկումով ակամայից ցույց են տալիս, թե իրականում երեք տարի շարունակ ով է ապակողմնորոշել հասարակությանը, ով է սուտ խոսել: Հետևաբար հասարակությանը նրանք պետք է պատասխան տան ոչ թե սոցիալական ծանր կացության, այլ ստի` պետական մակարդակով հնչեցված ստի համար: Որևէ պետության համար վտանգավորը տնտեսական կացությունը, սոցիալական մարտահրավերները չեն, այլ իշխանության սուտը:

Դրանից ավելի մեծ մարտահրավեր չի կարող լինել որևէ պետության համար: Հետևաբար, իշխանության ներկայիս ջանքերը ոչ թե մեղքերի թողություն են, այլ փաստացի ստի բացահայտում, հրապարակային բացահայտում: Հասարակությունը պետք է պատասխան պահանջի դրա համար, այլապես եթե այսօր դա անուշադրության մատնի և իշխանության հետ իրականացնի «լռություն` հացի դիմաց» գործարքը, վաղը նորից է կանգնելու հացի խնդրի առաջ, որովհետև այսօր չի վերացրել ստի խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում