Տեղեկատվություն է տարածվել, որ Քեթի Փերին 2013 թ. կարող է «Օսկար»-ի մրցանակակիր դառնալ: Երգչուհին այսպիսի պատվի է արժանացել Wide awake երգի շնորհիվ, որը ձայնագրվել է Katy Perry: Part of me փաստագրական ֆիլմի համար:
Քեթի Փերիի անձնական կյանքը վերջնականապես հարթվել է. երգչուհին ոչ միայն հաշտվել է իր ընկերոջ՝ Ջոն Մայերի հետ, այլև երաժշտության ասպարեզում բարձր գնահատականների է արժանացել:
Քեթին շատ է հուզված նույնիսկ իր անունը մրցանակի հավակնորդների ցուցակում տեսնելու հնարավորությունից: USA Today պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ «Օսկար»-ն ավելին է, քան ինքը կարող էր երազել:





































