Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ինչպես է ամենամեծ «ձկնաբույծի» գլխավորած կառավարությունը միայնակ մշտադիտարկելու ջրային պաշարները

Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել Հայաստանի ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին: Ծրագիրը մշակել է բնապահպանության նախարարության Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնը և նախարարության աշխատակազմը:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ «հաստատված և չհաստատված պաշարներով ստորերկրյա քաղցրահամ ջրերի շատ հանքավայրեր աղբյուրային և հորատանցքային ջրառներով օգտագործվում են իրենց թույլատրելի հզորությամբ, բայց մշտադիտարկումների անհրաժեշտ դիտակետերի քանակի բացակայության պատճառով, որոնք կոչված են արտացոլելու հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանումը և ռացիոնալ կառավարումը, անհնար է գնահատել նշված ջրառների ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել դրանց ռացիոնալ կառավարումը շահագործման ընթացքում»:

Հանրապետության խմելու ջրամատակարարման համար օգտագործվող ջրերի 96 %-ն իրականացվում է ստորերկրյա ջրերով: Վերջիններն օգտագործվում են նաև տնտեսական տարբեր նպատակներով՝ ոռոգման, արդյունաբերական, ձկնաբուծական և այլն:

Ուստի, ըստ բնապահպանության նախարարության, դիտակետերի անբավարար քանակն անհագստացնող է և անակնկալներով լի, և դրա ցայտուն օրինակը Արարատյան արտեզյան ավազանում ստեղծված իրավիճակն է:

2009-2013 թթ. ազգային ցանցի 70 դիտակետերի մշտադիտարկումների համար նախատեսվել է 18.0-18,42 մլն դրամ: Նշված գումարի մեջ չեն մտել դիտակետերի վերանորոգման, վերականգնման, անհրաժեշտ չափիչ սարքավորումներով կահավորման և հիմնական տրանսպորտային ծախսերը: Առաջիկայում նախատեսվում են 128 դիտակետեր, որոնցից յուրաքանչյուրի պահպանման և հիդրոերկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 344 հազար 706 դրամ կամ ընդամենը 44 մլն 122 հազար դրամ։

Ուշագրավն այն է, որ անկախ բնապահպաններ ներգրավված չեն մշադիտարկման աշխատանքներում: «Ազգային բնապահպանական ճակատ» նախաձեռնության բնապահպան Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց չեն հրավիրել ծրագրի քննարկմանը, և իրենք չեն մասնակցում մշադիտարկման աշխատանքներին: «Եթե ծրագիրն արդեն ընդունվել է, պետք է մինչ այդ թերևս քննարկումներ լինեին, իսկ մեզ նման քննարկման չեն հրավերել»,- ասաց բնապահպանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի ջրային պաշարների համապարփակ ուսումնասիրություն մոտ 15 տարի չի կատարվել, եղել են տեղային մշադիտարկումներ, այնպես որ՝ մշադիտարկումն անհրաժեշտ է, սակայն այլ հարց է, թե դա ինչ արդյուք կկունենա և ինչ հետևություններ և քայլեր կլինեն դրանից:

Ըստ բնապահպանության նախարարության՝ հանրապետության տարածքի միջլեռնային գոգավորություններում մեծ տարածում ունեն հիմնականում ածխաթթվային, հազվադեպ ծծմբային գազով (Գյումրիի գոգավորություն) հարուստ հանքային ջրերը, տարբեր աստիճանի հանքայնացման ջրերը: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում հանքային կամ բարձր հանքայնացման ջրերը կխառնվեն քաղցրահամ ջրերին և կորակազրկեն դրանց՝ դարձնելով խմելու համար ոչ պիտանի: Արդյունքում մի շարք շրջանների բնակավայրեր՝ Արթիկ, Ախուրյան, Մարալիկ, Արմավիր, Վաղարշապատ, Արարատ, կզրկվեն որակյալ, խմելու համար անհրաժեշտ ջրերից: Մի շարք հանքավայրերում հորատանցքային և աղբյուրային ջրառների համատեղ անհաշվենկատ աշխատանքի ընթացքում անհայտանում են աղբյուրները, օրինակ, Սև ջուր գետի ակունքների աղբյուրները: Համանման վտանգ է սպասվում Վերին Ախուրյանի, Կաթնաղբյուրի, Ապարան–Քուչակի և այլ գոգավորությունների և իջվածքների ստորերկրյա ջրաղբյուրներին: Հյուսիսային և հարավային ջրավազանային կառավարման տարածքներում մեծ տարածում ունեն թույլ ջրաթափանց ապարները, որտեղ ձևավորվող ստորերկրյա ջրերն անմիջական կապի մեջ են բնակլիմայական պայմանների կամ արտածին գործոնների հետ: Նման պայմաններում գտնվող ջրաղբյուրներին բնորոշ է ժամանակավոր կամ խիստ փոփոխական բնույթը և աղտոտման վտանգը: Վերոհիշյալ գործոնների առկայության պատճառով ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունների կանխատեսման և դրանց պահպանման նպատակներով անհրաժեշտ է ավելացնել հիդրոերկրաբանական մշտադիտարկումների ենթակա դիտակետերի քանակը, որպեսզի դիտարկվող ցանցն ընդգրկի ՀՀ տարածքի տարբեր հիդրոերկրաբանական պայմաններում ձևավորվող ստորերկրյա ջրերը՝ բացառությամբ Մեղրի գետի և Ողջիի գետավազանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում