Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Վահագնը ազատ կարձակվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի: Այս մասին «Հետքին» հայտնել է Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:

«Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվի ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, և դատարանն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝ դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնել է փաստաբան Ադրիաշվիլին:

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերելու է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կվերաբերի մեծ թվով բանտարկյալների, և նախատեսում է պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով:

Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից, և նա արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Հիշեցնենք, որ Վահագնը Վրաստանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է:

190 բանտարկյալներ, որոնք Վրաստանի խորհրդարանի կողմից ճանաչվել են քաղաքական հալածյալներ, ազատ կարձակվեն, և նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները կհանվեն: Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չընդգրկեց որոշ պատգամավորների ելույթներից հետո: Սակայն խոստացել են վերանայել Վահագնի գործը: Տոներից հետո պարզ կդառնա, ի վերջո, Վահագնին կընդգրկեն քաղբանտարկյալների ցուցակում, թե ոչ:

Դեկտեմբերի 2-ին Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, երբ խոսել է քաղբանտարկյալների ցուցակի մասին, անդրադարձել է Սամցխե-Ջավախքից ցուցակում ընդգրկված մի անձի, ով իբրև թե ահաբեկել է վրացական եկեղեցու թեմի ներկայացուցչին, կատարել է նաև այլ հանցագործություններ, այդ թվում՝ հարձակվել և ֆիզիկական բռնություն է կիրառել վրացի կրոնավորի նկատմամբ: Վերջինիս վիճակն այնքան վատ է եղել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը», որի ներկայացուցիչն է նաև փաստաբան Նինո Ադրիաշվիլին, դիմել է գլխավոր դատախազին՝ Դ. Բաքրաձեի անպատասխանատու հայտարարությունն ուսումնասիրելու և զրպարտության փաստի վերաբերյալ նրան հարցաքննելու, Բաքրաձեի հայտարարության իսկությունը չապացուցվելու դեպքում՝ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Մարդու իրավունքների կենտրոը» նշել է, որ Վահագնին երբևէ մեղադրանք չի առաջադրվել վրացի հոգևորականի նկատմամբ բռնություն կատարելու համար, իսկ անազատության մեջ գտնվող Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը Վահագնն է: Այսինքն՝ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Դ. Բաքրաձեն մեղադրում է անձին այն հանցագործության մեջ, որը տվյալ անձը չի կատարել և դատարանը նրան այդ հանցագործության համար չի դատապարտել, այլ կերպ ասած՝ զրպարտում է:

Նինո Ադրիաշվիլին տեղեկացրել է, որ եթե դատախազության դիմումն արդյունք չտա, կդիմեն նաև դատարան:

Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը» ուսումնասիրել է Վահագն Չախալյանի գործը և գտնում է, որ նրա, հոր և եղբոր նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռները քաղաքական ենթատեքստ ունեն:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի գործն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում