Շոտլանդիայի առաջին նախարար և ազգային կուսակցության առաջնորդ կդառնա Նիկոլա Ստերջենը: Ինչպես հայտնում է BBC-ն, դա տեղի կունենա կուսակցության նոյեմբերյան համաժողովի ժամանակ, երբ Ալեքսանդր Սալմոնդը լքի երկու պաշտոններն էլ:
Այսպիսով՝ Ստերջենը կդառնա առաջին կինը, ով կգլխավորի Շոտլանդիայի կառավարությունը: Ներկայում նա երկրորդ մարդն է կուսակցությունում և առաջին նախարարի տեղակալը: Բացի այդ, նա եղել է միակը, ով առաջադրել է իր թեկնածությունը մինչև վերջնական ժամկետը, որը լրացել է այսօր առավոտյան:
Նշվում է, որ նա կուսակցությանը միացել է 16 տարեկանում:
Հիշեցնենք, որ Սալմոնդն իր հրաժարականի որոշումը պարզաբանել էր նրանով, որ անկախության կողմնակիցները չեն կարողացել հաղթանակի հասնել հանրաքվեի արդյունքներով:











































