Friday, 17 07 2026
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները

Քանի դեռ անշրջելի չէր անկախությունը

Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՊՀ անդամ երկրների Միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին, որոնք նիստի համար ժամանել են Երևան: Հոկտեմբերի 10-ին Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանի հանդիպումը իսկապես խորհրդանշական է, որովհետև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, ըստ էության, մեր երկրի համար հրատապ է դարձնում մի խնդիր միայն՝ միգրացիայի խնդիրը:

Դեռևս ամիսներ առաջ Եվրասիական զարգացման բանկը հրապարակել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական էֆեկտների վերաբերյալ մի ուսումնասիրություն, որում երևի թե միակ առանցքային էֆեկտ էր դիտվել միասնական աշխատաշուկայի ձևավորումը, որը Հայաստանին հնարավորություն կտա ստանալ ավելի մեծ ծավալով տրանսֆերտներ: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիները ավելի հեշտ կգնան Ռուսաստան արտագնա աշխատանքի և ավելի շատ գումարներ կուղարկեն իրենց ընտանիքներին: Մոտալուտ այլ տնտեսական էֆեկտ, որ Հայաստանին սպասում է ԵՏՄ-ին անդամակցումից` ըստ էության չկա:

Թեև Հայաստանի իշխանությունները խոսում են ինչ-որ աշխատատեղերից կամ ներդրումներից, այնուամենայնիվ պարզ է, որ ոչ ոք Հայաստանում ներդրում չի անի, եթե Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ-ի երկրների հետ: Ներդրումներ կարվեն Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, որտեղ, այսպես ասած, այլ տարածքներ կտրել անցնելու կարիք չկա և իրապես անմաքսակետ միասնական տարածություն է: Հայաստանին իսկապես կմնա միայն արտագնա աշխատանքի մեկնելու դյուրին մեխանիզմի ձևավորումը, որն էլ Հայաստանից կխթանի թաքնված կամ անուղղակի արտագաղթը, այսինքն` արտագնա աշխատանքի ալիքը, որը ինքնին արտագաղթի մի յուրօրինակ տարբերակ է՝ մարդը տարվա մեծ մասը դրսում է և միայն սեզոնային այցեր է կատարում Հայաստան՝ ձմռանը:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ի ստորագրությունից հետո իսկապես կարևոր հանդիպում է ունենում և Երևանում Միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը հոկտեմբերի 10-ից հետո առանձնահատուկ գործնականությամբ է լցվում: Առավել ևս, որ Հայաստանը Եվրասիական միության եռյակի շրջանակում կհանդիսանա երևի թե աշխատուժի անփոխարինելի շուկա` նկատի ունենալով այն, որ Հայաստանի քաղաքացիները կլինեն ամենաէժան աշխատուժը, քանի որ Հայաստանում ամենացածրն է աշխատավարձը մյուս երեք երկրների համեմատ: Սակայն դա ոչ թե ներդրում կբերի Հայաստան, այլ ընդամենը Հայաստանից մեկնողները Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում կհամաձայնեն տեղի քաղաքացիներից ավելի էժան վարձատրությամբ ընդունվել աշխատանքի, քանի որ ինչքան էլ էժան լինի, միևնույն է` Հայաստանի աշխատավարձերից թանկ կլինի հաստատ: Եվ եթե անգամ որևէ մեկը Հայաստանում ներդրում ցանկանա անել էժան աշխատուժից ելնելով՝ Եվրասիական միությունից կամ երրորդ երկրից, միևնույն է` Հայաստանի քաղաքացիները կձգտեն դեպի Ռուսաստան կամ ԵՏՄ մյուս երկու երկրներ, որտեղ ունեցած կամ ձեռք բերած աշխատանքի աշխատավարձը անհամեմատ ավելի կլինի, քան այն, ինչ կառաջարկեն նրանց Հայաստանում:

Եվրասիական տնտեսական միությունը դա է «տալու» Հայաստանին, տնտեսապես տալու որևէ այլ բան չկա: Որևէ այլ բան չկա տալու նաև այլ առումներով, քաղաքական, քաղաքակրթական, սոցիալական, հոգեբանական: Այս առումներով Հայաստանին սպառնում է ընդամենը դատարկություն, նախևառաջ այն պատճառով, որ ըստ էության գտնվելով հետխորհրդային անցումային փուլի սահմանին, երբ Հայաստանում ըստ էության արդեն ձևավորվում էր անկախության սերունդը, երբ ձևավորվում էր նոր՝ շուկայական հարաբերություններին համարժեք մտածողությունը, նոր ժամանակներին համարժեք պատկերացումները, Հայաստանը կատարում է կտրուկ քաղաքական և քաղաքակրթական վերադարձ դեպի խորհրդային ժամանակներ, ինչն, ըստ էության, նշանակում է նորից վերադարձ անցումային փուլ:

Այսինքն` ինչպես կայսրության փլուզումից հետո, կայսրության, ըստ էության, վերականգնման ընթացքում էլ Հայաստանի հասարակությանը սպասելու է անցումային փուլ` արդեն հակառակ իմաստով: Այս փուլը չի կրկնի նախորդին իհարկե և իր բնույթով, բովանդակությամբ, դրսևորման առանձնահատկություններով այլ կլինի, սակայն միևնույն է` անցումային փուլերի հիմնական սինդրոմները իրենց զգացնել են տալիս միշտ և արտահայտվում են հասարակության մեծ մասում առաջացող անորոշության և անհուսության զգացումով, ժամանակից կտրված լինելու զգացումով, երբ քաղաքացիները, անհատները սկսում են որոնել ժամանակի հետ իրենց կապերը և այդ որոնման ընթացքում, բնականաբար, արձանագրում են հոգեբանական որոշակի վայրիվերումներ:

Սովետա-ռուսական կայսրության վերականգնումը Հայաստանը գցելու է որոշակի անցումային նոր փուլի մեջ, և առավել վտանգավորն այստեղ այն է, որ դրանում է հայտնվելու Հայաստանի անկախության սերունդը, որը կարծես թե արդեն ադեկվատանում և ադապտացվում էր նոր ժամանակին և հենց նաև դրա շնորհիվ կարծեք թե Հայաստանը հասարակարգային անցումային փուլից արդեն թևակոխել էր քաղաքացիական անցումային փուլ, այսինքն` քաղաքացիականության կայացման փուլ, որն անշրջելի էր դարձնելու կայսրության փլուզումը գոնե Հայաստանի մասով:

Երևի թե հենց դրա համար Հայաստանին արագորեն պարտադրվեց Եվրասիական կայսերական ծրագիրը և դրա իրագործմանը լծվեցին բոլոր նրանք, ովքեր արել էին ամեն ինչ անկախությունը մղձավանջի վերածելու համար, սակայն չնայած դրան` չէին կարողացել արգելակել անկախության սերնդի ձևավորումը: Մնում էր օգտվել քաղաքացիականության անցման փուլից և շրջել ամեն ինչ, քանի դեռ անշրջելի չէր դարձել անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում