Իտալիայում ապօրինի միգրացիայի դեմ հանրահավաք տեղի կունենա: Նախատեսվում է, որ դրան մոտ 100 հազար մարդ կմասնակցի: Այս մասին գրում է RIA NPVOSTI-ն` վկայակոչելով «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին:
«Շաբաթ օրը` հոկտեմբերի 18-ին, մեզ մոտ հանրահավաք տեղի կունենա` Իտալիայի 100 հազար քաղաքացիների մասնակցությամբ` ընդդեմ Միլանում ապօրինի միգրացիայի»,- ասել է Սալվինին:











































