Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Մի հուզվեք, ՀԱԿ-ը դեռ ասելիք ունի. մամուլ

Ընդդիմության առաջնորդի չառաջադրվելու առաջին արձագանքը եղավ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հայտարարությունը ՀԱԿ-ից դուրս գալու մասին: «Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր նախագահին՝ 2007- ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Առայժմ այլ լքողներ չկան: Սակայն համոզմունք կա, որ ընդդիմության նահանջով քաղաքական դաշտն ամայացավ, իսկ ՀՀ առաջին նախագահի ու ՀՀՇ-ի էպոխան ավարտվեց: Ավարտվե՞ց, թե՞ հետընտրական շրջանում ամեն ինչ կսկսվի նորից: «Մի հուզվեք, մի հուզվեք, ընդդիմության շարունակության մասին դուք վկա կլինեք»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ սփոփելով հուզվողներին. «Մի շտապեք, խնդրում եմ, դեռ կա խորհրդի նիստ, դեռ նիստեր կլինեն, հայտարարություններ, որևէ շտապելու կարիք չկա: Ե՛վ ՀՀՇ-ն, և՛ Հայ ազգային կոնգրեսը ասելիքը կասեն»: ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը, ով ևս դեմ էր ԲՀԿ-ի հետ սիլիբիլիին և ընդամենը նախօրեին հարցազրույցներ էր տալիս, թե՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, երեկ չուզեց որևէ կարծիք հայտնել Տեր-Պետրոսյանի նահանջի ու մասնավորապես հիմնավորման վերաբերյալ: «Դա ամբողջ հանրապետության հարցն է, Լևոն Տեր-Պետրոպանը պատասխանը տվել է, պատճառաբանել է՝ վերջացավ-գնաց»,-ասաց Աբգարյանը՝ նշելով, թե ինքը տարեվերջին ասուլիսով հանդես կգա: Նշենք, որ նման սպասման մեջ է նաև Սասուն Միքայելյանը, ով ևս խոստացել էր տարեվերջին իր ասելիքով հանդես գալ: Կարճ ասած՝ առաջնորդի գծի մեջ եղած մարդիկ հարգում են որոշումը, մյուսները դեռ չեն շտապում կարծիք հայտնել:

ԲՀԿ-ական, ՀԱԿ-ի հետ բանակցության պատվիրակ Վարդան Օսկանյանը ևս ասելիք չուներ ու թերևս այդ պատճառով ձգձգեց հարցի պատասխանը: Նրա բջջայինին պատասխանող օգնականը խոստացավ ուշ ուղարկել պատասխանը, սակայն ստեց: Ի սկզբանե Կոնգրեսի հետ դաշինք չկազմած ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ սա ընտրությունների բոյկոտի գործընթաց է: Ինչ վերաբերում է տարիքային պատճառաբանությանը, ապա, ըստ Արամ Կարապետյանի, տարբեր մակարդակներում այդ մասին խոսակցություն եղել է: «Կարծում եմ, որ եղավ այն, ինչ քաղաքական դաշտում շատ վաղուց արդեն քննարկում էին: Եվ իսկապես, պետք է հասկանալ, չէ՞, մարդն այդ տարիքում է, և պատկերացնո՞ւմ եք՝ շատ խելացի մարդը 70 տարեկանում վերադառնա նախագահի պաշտոնին»,- ասում է Կարապետյանը: Անդրադառնալով պայքարի վերջին, ասաց, որ ինքը ժամանակին կանխատեսում էր, որ այն հաղթանակի չի բերի, և պայքարը վերջացավ այն պահին, երբ ՀԱԿ-ում ամեն ինչ վերածվեց քաղաքական ինտրիգների: Արամ Կարապետյանը կարծում է, որ յուրաքանչյուր պահ կարող է նոր հեղափոխության ալիք բարձրացնել, եթե երկրում կա տնտեսական անկում, կոռուպցիա, հոկտեմբերի 27, չի ստացվի: Խնդիրը հասարակական դաշտը քաղաքականացնելն է, սխալ քաղաքականության պատճառով դաշտը քաղաքականությունից դուրս է մղվել: Մի կողմում կրակողներն են, որոնց հետ քաղաքական լեզվով խոսելն անհնար է: Իսկ թե ով կլինի Տեր-Պետրոսյանի այլընտրանքը, թերևս կհստակեցվի տոներից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում