Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Գյումրիում Կարենը բիլյարդի «գնդակով» տապալել է սրահի անվտանգության աշխատողին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Կարախանյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի փետրվարի 12-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում 30-ամյա Կարենը հանդիպել է իր ընկերներ Ռաֆիկին, Արտյոմին ու Գոռին: Որոշել են գնալ բիլյարդ խաղալու: Գնացել են Գյումրիի Պ. Սևակի փողոցում գործող բիլյարդի ակումբ:

Պատվիրել են ակումբի «ՎԻՊ» սրահը, սկսել են բիլյարդ խաղալ:

Խաղալու ընթացքում Կարենն ու ընկերները խոսել են բարձրաձայն, հայհոյել են: Սրահ է մտել անվտանգության աշխատող Հրաչյան և զգուշացրել է, որ ցածր խոսեն ու չհայհոյեն:

Երիտասարդները հանդարտվել են:

Կես ժամ անց նրանք նորից սկսել են հայհոյել ու գոռգոռալ:

Անվտանգության նույն աշխատողը կրկին մտել է սրահ, զգուշացրել է հայհոյողներին, բայց նրանք վրդովվել են: Կարենը վիճաբանել է Հրաչյայի հետ:

Քաշքշուկ է առաջացել:

Անվտանգության աշխատողը պահանջել է, որ տղաները հեռանան ակումբից: Նրանք բոլորը դուրս են եկել ընդհանուր սրահ, քայլել են դեպի ակումբի մուտքի դուռը: Անվտանգության աշխատողը քայլել է առջևից, մյուսները՝ հետևից:

Հասնելով դռանը՝ Կարեն Կարախանյանը ձեռքում պահած բիլյարդի խաղագնդակով հարվածել է անվտանգության աշխատողի գլխին:
Հրաչյան ընկել է , գլուխը հարվածել է հատակին և ուշագնաց է եղել:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Կարախանյանի գործողություններով Հրաչյա Նազարեթյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Կարեն Կարախանյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Կարախանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա ասել է, թե ակումբի ընդհանուր սրահում Հրաչյան արագ քայլերով իր կողմն է եկել, ինքը մտածել է, որ նա ցանկանում է խփել իրեն, ու բռունցքով մեկ հարված է հասցրել նրա կրծքավանդակին:

Հրաչյան կորցրել է հավասարակշռություն ու ընկել է: Գլուխը հարվածել է հատակին:

Ինքն ու Հրաչյան հետո խոսել ու հաշտվել են: Ինքը բիլյարդի գնդակով չի հարվածել: Զղջում է կատարվածի համար, պատրաստ է հատուցել տուժողին պատճառված նյութական վնասը:

Տուժողը պնդել է, որ Կարենն իրեն հարվածել է բիլյարդի խաղագնդակով: Երբ ինքն ուշքի է եկել, Կարենն ու ընկերները ակումբում չեն եղել: Ինքը չի հաշտվել Կարեն Կարախանյանի հետ, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Դեպքի պատճառով ինքը բուժումներ է ստացել, կրել շուրջ 300 հազար դրամի նյութական վնաս: Տուժողը խնդրել է ամբաստանյալից բռնագանձել նշված գումարը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ բացառվել է, որ տուժողի գլխի շրջանի վնասվածքներն առաջանային բռունցքով նրա կրծքավանդակին հարվածելու, տուժողի ընկնելու հետևանքով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Կարեն Կարախանյանի մեղքը մեղսագրված արարքում, նրան դատապարտել է 70 հազար դրամ տուգանքի: Ամբաստանյալ Կարախանյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 300 հազար դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում:

Իրեղեն ապացույց ճանաչված բիլյարդի գնդակը կվերադարձվի «ՎԻՊ» սրահի տնօրինությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում