Monday, 13 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

Ոստիկանական-ավազակային հարձակում (լրացված)

Ժամը 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ եւ փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:

Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Պարզվել է, որ նա Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:

Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանությանգնդապետ Աշոտ Կարապետյանը, Պահպանություն միավորման պետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ասատրյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանն ու նրա տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները եւ փորձաքրեագիտական, մատնադրոշմային, հետքաբանական աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով:

Մեր ունեցած տեղեկություններով, հարձակվողը քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի աներձագն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում