Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Ծառուկյանը Քոչարյանի կարիքը էլ չի զգում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայազն» կուսկացության վարչության անդամ  Արմեն Հովհաննիսյանը:

 Ձեզ համար պա՞րզ են ոչիշխանական եռյակի կողմից առաջ քաշված պահանջները:

 –Դրանք ո՞րն են. եթե 12 կետերն են՝ դրանք ինձ պարզ են: Դրանք լոյալ ընդդիմության նորմալ պահանջներ են, որ շատ մի թալանեք, կարմիր գծերը հանեք, քաղաքականությունը ավելի մարդկային դարձրեք, ավելի մեղմացրեք ճնշումը: Դա նորմալ է, ես նորմալ ընդունում են: Մի կողմից՝ իմ պահանջներն էլ են, բայց քաղաքական առումով դրանք հիմնարար պահանջներ չեն: Ես համոզված եմ, որ իրենց համակիրները հիմա տեղյակ չեն, թե այլ ինչ պահանջներ են լինելու: Կռահում են, իրար հետ բանավիճում են՝ ես ինքս վկա եմ եղել: Մի մասը ասում է, որ կգան և հրաժարականի արմատական պահանջներ կդնեն, մի մասն էլ ասում է, որ դեռ շուտ է: Իրենք էլ չգիտեն: Երբ որ պարզ լինի՝ այդ ժամանակ էլ գնահատականը կտանք:

Եթե հանկարծ դրվի իշխանափոխության, համակարգային փոփոխության պահանջ, կարծում եք՝ սրանով արդարացվա՞ծ է։

Որակական տարբերություն հնարավոր է՝ լինի, բայց համակարգային տարբերությունը որակական տարբերության շատ ավելի հիմնարար ձևն է: Այսինքն՝ կարող է պատահի՝ հանկարծ այն ճնշիչ մեխանիզմը այն աստիճանի է հասել, որ այսօր ժողովրդի համբերությունը հատել է: Ուստի կմեղմանա, մի քանի շատ վատ օրենքներ կարող են չեղարկվել, կարող է չինովնիկները ինչ-որ մի ժամանակ իրենց պարկեշտ պահեն: Լավ բան է, բայց դա համակարգային փոփոխություն չէ: Համակարգային փոփոխություն կարող է լինել, երբ մեր համաքաղաքացիները վերցնեն այս պետության ճակատագիրը իրենց ձեռքը իրենց կամքով: Ոչ թե մարդկանց դնեն արդեն գոյություն ունեցող համակարգի այս կամ այն դիրքում, այլ ձևավորեն համակարգ իրենց հագով, իրենց չափով, իրենց համար հարմար և որոշեն, թե այդ համակարգում ժամանակավորապես ով ինչ դեր է կատարելու: Եթե նման բանի մասին է խոսքը, ապա դա համակարգային փոփոխություն է՝ հաճույքով կքննարկեմ:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը՝ բոլոր դեպքերում դրական բան է: Այս իշխանության գոյությունը անհամատեղելի է հայ ազգի գոյության հետ: Նայում ենք՝ ամեն տարի 100-200000-ով պակասում է: Մաթեմատիկորեն մեզ 10-15 տարվա կյանք է մնացել: Բնականաբար, իշխանափոխությունը շատ լավ բան է, բայց ես չէի ուզի Եռյակին քննադատել տարաձայնությունների համար: Այն, որ իրենք, իմ տեսակետից, բավական չափով ազգային չեն, ոչ բավականաչափ հեղափոխական են, դասակարգային խնդիրներ կան: Այդ ամեն ինչը դնում ենք մի կողմ: Այն ամենը, ինչ իրենք են հռչակում, որքանով են իրենք համապատասխանում իրենց հռչակածին: Որպեսզի իմ և իմ ընկերների մոտ հետաքրքրություն առաջանա, ես առնվազն պետք է տեսնեմ, որ իրենց հռչակած արժեքներին առնվազն իրենք համապատասխանում են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում