Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

«Ամերիաբանկն» ու Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունն աննախադեպ գործարք կնքեցին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` FMO-ն, այսօր աննախադեպ գործարք կնքեցին՝ ստորագրելով 20 միլիոն ԱՄՆ դելարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն է ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպությունից, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար միջազգային ներդրողների աճող վստահության խոսուն ապացույց է:

FMO-ի և «Ամերիաբանկ»-ի համագործակցությունը սկսվել է դեռ 2009թ., երբ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հաջող ներդրման շնորհիվ «Ամերիաբանկն» առաջին անգամ ստացել է տոկոսադրույքի իջեցում FMO-ից:

FMO-ն այսօր կնքեց այս գործարքը՝ բարձր գնահատելով «Ամերիաբանկ»-ի բացառիկ բաժնետիրական կառուցվածքը, կորպորատիվ կառավարման մակարդակը և շարունակաբար աճող ֆինանսական ցուցանիշները:

«Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը գործարքի ստորագրումից հետո նշեց, որ կապիտալի փոխարկվող այս երկարաժամկետ փոխառությունը կարող է էապես խթանել բանկի զարգացումը՝ նպաստելով վարկային պորտֆելի հետագա աճին: «Մենք շատ ուրախ ենք FMO-ի վստահությանը արժանանալու համար և հուսով ենք, որ մեր սերտ համագործակցությունը կշարունակվի տարիներ ի վեր»,- ասաց Հանեսյանը:

FMO-ի գլխավոր տնօրեն Նանո Կլեյտերպն իր հերթին կարևորեց գործարքի կնքումը՝ ընդգծելով, որ այդուհետ կշարունակեն «Ամերիաբանկ»-ի հետ համատեղ աշխատանքը:

Գործարքի կնքումը ողջունեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նրա խոսքով՝ «Ամերիաբանկ»-ը մշտապես իր ներդրումն ունի Հայաստանի տնտեսության զարգացման և աշխուժացման գործում: «Մենք էապես կարևորում ենք ֆինանսական համակարգում կապիտալիզացիայի զարգացման բարձր մակարդակը և ինստիտուցիոնալ նորդրողների մուտքը հայաստանյան ֆինանսական շումա: Այս դեպքում մենք գործ ունենք միջազգային շատ լուրջ ֆինանսական ընկերության հետ և շատ ուրախ ենք, որ FMO-ն վերջապես որոշում կայացրեց ներդրում անել Հայաստանի բանկային համակարգում,- ասաց Երիցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում