Երաժշտական լարային աղեղնավոր գործիքների (ջութակների, թավջութակների, կոնտրաբասների) ձևի փոփոխությունների հետազոտությունը, որ անցկացրել էր ամերիկացի գենետիկ Դենիել Չիտվուդը, ցույց է տվել, որ վերջին 400 տարում ջութակները՝ ինչպես կենդանի օրգանիզմները, արտաքին տեսքով նման են եղել իրենց նախորդներն: Գիտնականի աշխատանքի մասին կարելի է կարդալ PLOS One ամսագրում:
Ջութակը 16-րդ դարում վայելել է մեծ ժողովրդականություն: Հենց այդ ժամանակ Իտալիայի հյուսիսում գործիքի կոնստրուկցիան ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը:
Բարոկկոյի շրջանում (XVII դարի կեսեր XVIII դար) ջութակը վերածվեց «ժողովրդական» գործիքի՝ մինչ պրոֆեսիոնալ դառնալը: Պատճառներից մեկն այն էր, որ ջութակի հնչողությունը նման էր մարդկային ձայնին: Բարոկկոյի շրջանում, երբ նախընտրությունը տրվեց գործիքայինին, ոչ թե վոկալ երաժշտությանը, որոշ վոկալային պարտիաներ կատարվում էին երաժշտական գործիքների վրա: Ջութակի հնչողությունը, ինչպես երբեք, շատ հարմար էր այդ խնդրի համար:
Ամերիկացի գենետիկ Դենիել Չիտվուդը՝ Դոնալդ Դենֆորտի անվան մշակաբույսերի կենտրոնից, որոշել է հետևել գործիքի կորպուսի փոփոխություններին՝ դրանց առաջացումից մինչև մեր օրերը: Նրա ուսումնասիրած ջութակները պատրաստված էին ջութակի պատրաստմամբ աչքի ընկած ամենահայտնի իտալական քաղաքներում՝ Կրեմոնում, Նեապոլում, Միլանում, Վենետիկում, Թուրինում, ինչպես նաև Ֆրանսիայում:
Գգենետիկը ջութակների շրջանում առանձնացրել է մեծ «դասեր»՝ կոչված դրանց հիմնադիրների անունով: Բացի այդ՝ հայտնաբերվել է, որ ջութակի կորպուսի ձևը կախված է ջութակներ պատրաստողների ազգակցական կապերից: Ուստի զարմանալի չէ, որ գործիքի արտադրությունը հաճախ եղել է ընտանեկան գործ:
Գործիքների կրկնօրինակների պատրաստումը գենետիկը համեմատում է միմիկրիայի հետ՝ տարբեր տեսակների կենդանիների արտաքինի հետ չափազանց նմանություն:







































