«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն հրաժարվի թիմի հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններից: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Չենք նախատեսում վաճառել Վիլյայի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հակառակը` Դավիդը կդառնա առաջիկա տրանսֆերային պատուհանի մեր ձեռքբերումը: Վիլյան գոլերի և համապատասխան խաղ ցուցադրելու երաշխիք է կատալոնական ակումբի համար: Չմոռանանք, որ նա ծանր վնասվածք էր ստացել»,- հայտնել է Սուբիսարետան:
Հիշեցնենք` վերջերս հայտարարվել է, որ ֆուտբոլիստը դեմ չէ լքել կատալոնական ակումբը, քանի որ բավականաչափ խաղաժամանակ չի ստանում:






































