Twitter միկրոբլոգների ցանցում սառեցվել են «Իսլամական պետության» կողմնակիցների մի քանի տասնյակ էջեր գերի ընկած բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի հերթական տեսագրության տեղադրումից հետո: Այս մասին հաղորդում է NBS News հեռուստաալիքը:
«Դա ամենածանր շաբաթներից էր»,- հեռուստաալիքին հայտարարել է Բելգիայից պատմաբան և բլոգեր Պյետեր Վան Օստայենը: Նրա խոսքերով` դադարել են գործելուց առնվազն 77 կայքէջեր:
«Դա այն է, ինչը խախտում է նրանց քարոզի համակարգը, սակայն ոչ ամբողջությամբ: Ոչ ոք չի կարողացել «Իսլամական պետությանն» իսկապես հետ պահել գլխատման նոր տեսագրություններ հրապարակելուց»,- կարծում է հեռուստաալիքի վերլուծաբաններից մեկը: