Wednesday, 15 07 2026
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Եվս մեկ անգամ հաստատվեց՝ Հայաստանի համար ռեգիոնալ անվտանգությունն ու փխրուն կայունությունը որևէ մեկին չպետք է հանգստացնի

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ էության, հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականության և նաև հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ բոլորովին նոր և ֆունդամենտալ որոշում հրապարակվեց: Միջազգային հանրությանը ներկայացվեցին այն մոտեցումները, որ Երևանը որդեգրելու է և՛ արձանագրությունների մասով, և՛ տարածաշրջանում անվտանգության իր պատասխանատվությունը նկատի ունենալով: Ինչպե՞ս եք գնահատում այդ ելույթը:

 –Ելույթը բավական կարևոր էր, ես կասեի՝ անկյունաքարային արտաքին քաղաքականության շեշտադրումների նորովի ներկայացման առումով: Իհարկե, ապագան ցույց կտա՝ դրանք որքանով են կենսագործվել, և ինչպիսի քայլերով են իրագործվելու:

Ի՞նչ եք կարծում, սա միտո՞ւմ է, թե՞ արդեն որոշում է Անկարայի նկատմամբ Երևանի քաղաքականությունը փոխելու վերաբերյալ՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի միջև ռասիստական բնույթի բնորոշումները, նկատի ունենալով Թուրքիայի հատուկ վերաբերմունքը Հայաստանի և արձանագրությունների վերաբերյալ: Մենք գործ ունենք արդեն կայացված որոշմա՞ն հետ, թե՞ ցույց ենք տալիս, որ Երևանը շարունակում է հետամուտ լինել այն գործընթացը փրկելուն, որի սկիզբը դրվել է 2008 թ.:

Ես կարծում եմ, որ իրականում Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են անգամ 2010 թ. ապրիլի 22-ին, երբ նախագահը կոչ արեց առկախել գործընթացը: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ գործընթացում կան անհաղթահարելի խոչընդոտներ, և դա առաջին հերթին թուրք-ադրբեջանական տոնդեմն էր ու դրա ամենատարբեր դրսևորումները: Այս անցած տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների համար պարզ դարձավ, որ այս տեմպերով արձանագրությունները չեն կարող ստորագրվել: Եթե անգամ ստորագրվեին, այս ընթացքում այնքան ջրեր են հոսել, որ այս անգամ էլ պետք է լրիվ այլ աշխատանք տանել, որպեսզի դա ըստ պատշաճի ներկայացվի թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ համայն հայությանը: Երեկվա ելույթում տեղ գտած այն ձևակերպումը, թե Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները ետ կանչելու մասին, կարծում եմ, պետք է մեկնաբանել որպես Թուրքիայի իշխանություններին տրված վերջնաժամկետ:

Գուցե արժե՞ր միջազգային հանրությանն ասել, որ այս պահից կարող եք նկատի ունենալ, որ մենք ետ ենք կանչել արձանագրությունները, որովհետև կարծել, թե Թուրքիան այս կարճ ժամանակահատվածում կարող է որոշում փոխել՝ միամտություն է:

Իրավացի եք: Հիմքեր էլ չկան կարծելու, թե Թուրքիան կարող է փորձել: Գործ ունենք Թուրքիայի հետ, գործ ունենք աշխարհաքաղաքական ինչ-որ անհասկանալի զարգացումների հետ, որոնք կարող են Թուրքիային դրդել ինչ-որ քայլերի գնալ: Բայց եթե փորձենք բուն ելույթը վերլուծել, ապա այդ վերջնաժամկետը ոչ միայն Թուրքիային էր ուղղված, այլ նաև միջազգային հանրության, նրանց, ովքեր կանգնած էին վեց տարի առաջ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունները ստորագրող պաշտոնյաների թիկունքում: Ուղերձ է առաջին հերթին ԱՄՆ-ին, որովհետև ամենաշատը ԱՄՆ-ն է շահագրգռված: Ես կարծում եմ, երբ առաջիկա օրերին Ջոն Քերին այցելի Հայաստան, մենք որոշակի հստակության հետ գործ կունենանք, և արդեն շատ բան պարզ կդառնա: Բոլորի համար արդեն պարզ է, որ Թուրքիան սա օգտագործեց 6 տարի շարունակ:

Ջոն Քերիի այցի հետ կապված արևմտյան փորձագետների բավական հետաքրքիր վերլուծություններ կան, որ եթե մենք մտածում ենք տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության տիրույթից պոկելու մասին, ապա պետք է մտածենք ՝ ի՞նչ այլընտրանք ենք առաջարկում Հայաստանին, որովհետև Հայաստանը իր կախվածությունը Ռուսաստանինց պայմանավորում է հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքով: Ուստի Քերիի այցը նախ նպատակ ունի Երևանին հասկացնելու, որ արևմուտքը հասկանում է Երևանի համար այլընտրանքի բացակայությունը և ամեն ջանք գործադրում է այլընտրանք առաջարկելու համար: Այդ այլընտրանքը գործընթացը նորից խթանելը կամ այլ գործընթաց սկսելն է, որովհետև Թուրքիան էլ այլևս առաջվանը չէ:

Քլինթոնը երկու անգամ այցելեց Հայաստան, երկու անգամ էլ բավական հստակ էին նրա ձևակերպումները: Բայց հասկանալը, որ Հայաստանի համար շատ կարևոր է հայ-թուրքական սահմանը, շատ քիչ է, անհրաժեշտ են գործուն քայլեր, արդյունքներ, որոնցից հետո միայն հնարավոր կլինի խոսել Հայաստանի հնարավորությունների մասին, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո և դրան նախորդող բոլոր գործընթացների ընթացքում Հայաստանի իշխանությունները պարզորոշ ասում էին, որ քանի դեռ հայ-թուրքական սահմանը փակ է, Հայաստանը ընտրության հնարավորություն չունի:

Հիմա կարծես թե ոչ մի բան չի փոխվել, և այլընտրանքի բացակայությունը շարունակում է մնալ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության աքիլեսյան գարշապարը: Հետևաբար հարկավոր է, որպեսզի եզրակացություններ անեն Արևմտյան այն բոլոր մայրաքաղաքները, որոնք կարծում են, թե Հայաստանը հետքայլ կատարեց, Հայաստանի արածը անընդունելի է:

-Բայց կարծես սեպտեմբերի 3-ի նկատմամբ բավական ըմբռնում է սկսել ձևավորվել:

-Այն շրջանակները, որոնք Հայաստանի հետ բավական մոտ են, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը բավական հստակ է, որ պետք է այլընտրանքային մեխանիզմներ գտնել: Ամեն դեպքում, սեպտեմբերի 3-ը դեռ սկսում է ստվերել իրական քաղաքական գործընթացները: Հետքայլ կատարենք և վերլուծենք այն ճանապարհը, որը բերեց սեպտեմբերի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները երկու մեծ խնդրի հետ գործ ունեին՝ երկու մաքսային միությունների անդամ դառնալ, որոնց երկուսի հետ էլ չունենք ուղղակի սահման:

Արևմուտքը շատ լավ հասկանում է, բայց բավարար ջանք չի գործադրում, որպեսզի Թուրքիային հետ պահի Հայաստանի շրջափակման քաղաքականությունից: Այս ամբողջ մղձավանջը, որ Թուրքիան ստեղծել է Արևմուտքի համար՝ ի դեմս «Իսլամական պետության» դեմ պայքարի… Հազարավոր ապացույցներ կան, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի, եթե ոչ ֆիզիկապես կամ տեխնիկապես աջակցում է, ապա առնվազն խոչընդոտներ չի ստեղծում, որպեսզի «Իսլամական պետության» զինյալները իրենց զգան՝ ինչպես ձուկը ջրում: Այնպես որ, սա ևս լավ ցուցիչ է, հասկանալու համար Արևմուտք- Թուրքիա հարաբերությունների ամբողջ բարդությունը և այն դժվարությունները, որոնք առկա են այդ հարաբերություններում:

– Եվ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը և միջազգային խաղացողների վերաբերմունքը, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթում բավական հստակ շեշտադրումները կային, և մենք պահանջում ենք այն ակտիվ դերակատարներին տարածաշրջանի վերաբերունք ունենալ: Մի ուրիշ կարևոր հանգամանք ևս՝ պաշտոնական Բեռլինը հայտարարեց, թե կասկածներ ունեն, որ Թուրքիան միջուկային զենքի ուսումնասիրության փուլում է, և հնարավոր է, որ տիրապետում է այդ զենքին: Դա արդեն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանն ու բնական զարգացմանը:

-Եթե փորձենք նախագահի ելույթը համեմատել նախկին երկու ելույթների հետ, այս ելույթը, իհարկե, իր շեշտադրումներով տարբերվում էր մի քանի առումներով: Սա կարծես հաշվետու ելույթ էր՝ ուղղված հանրությանը: Հայաստանի տեղի և դերի մասին էր խոսք գնում, և կարծում եմ, այս ելույթով շատ հարցերի պատասխաններ տրվեցին: Հայաստանի շուրջ դիրքորոշումը ի հայտ եկավ, ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանի համար տարածաշրջանային անվտանգությունը և փխրուն կայունությունը ոչ մեկին չպետք է հանգստացնի: Հարավային Կովկասը չպետք է ընկալել որպես մեկ միասնական տարածաշրջան: Հարավային Կովկասը այնքան բազմազան է իր փոքր տարածքով, որ սխալ է անգամ աշխարհաքաղաքական առումով միասնական դիտելը:

– Ո՛չ միայն Հարավային Կովկաս, այլև ԱՄՆ-ն այն դիտարկում է որպես Կենտրոնական Ասիա:

– Նախագահի ուղերձում կարմիր թելի պես անցնում էր մի գաղափար՝ որ Խորհրդային միության փլուզումը դեռ չի ավարտվել: Սրա շուրջ պետք է երկար մտածել: Այս թեզը, որ դրված է շրջանառության մեջ, հավուր պատշաճի չի ուսումնասիրվել՝ իրոք, Խորհրդային միության փլուզումը դեռ չի ավարտվել, դրա վերջակետը չի դրվել՝ Ղրիմի տեղի ունեցող գործընթացները դրա ապացույցն էր, կոնֆլիկտածին այն իրավիճակները, որ կան, շարունակում են մնալՀյուսիսային Կովկասում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայում: Ուկրաինայի մղձավանջը, որ ստեղծվել է Եվրոպայի սրտում, չի ավարտվել: Հետևաբար, նախագահի ելույթում այդ կետը ևս զգացի, և կարծում եմ՝ այս կետի շուրջ պետք է աշխատանք տարվի, որպեսզի դա ավելի հանրայնացվի, հասցվի միջազգային ակտորներին, որպեսզի հասկանան, որ բավական է՝ տարածաշրջանները դիտեն մեկ միասնական, միատարր կառուցվածքի լույսի ներքո: Պետք է տարանջատված մոտեցում ցուցաբերվի բոլոր կոնֆլիկտների նկատմամբ:

Շոտլանդիայի դեպքը ցույց տվեց, որ Հայաստանում ոգևորության ալիք բարձրացավ և բայց կրկին անկում ապրեց, որովհետև բոլորն ասացին, որ բոլոր կոնֆլիկտներն առանձին են: Իհարկե առանձին են, բայց կա մեկ՝ միջազգային իրավունքի մեկ տրամաբանություն: Երկակի ստանդարտներն, իհարկե, քաղաքականության այբուբենն է՝ բոլոր դեպքերում պետք է երկակի ստանդարտներ գործեն, բայց կան բարոյական նորմեր, կան իրավական նորմեր… Միջազգային իրավունքը կատարյալ չէ, բայց շարունակում է հարաբերություններ կարգավորել: Հետևաբար, Հայաստանում անգամ եղան գնահատականներ, որ այս ամենին պետք է զգուշավորությամբ մոտենանք: Հայաստանում պետք է ուսումնասիրվի, թե ինչու են Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի ֆեդերալ համակարգի անդամները՝ նահանգները, ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը: Բոլորին թվում է, որ սա ինչ-որ հայկական լոբբինգային խմբերի աշխատանքն է. ամենևին: Եկեք համեմատենք Կալիֆոռնիան և Աբխազիան ճանաչած ինչ-որ փոքր կղզյակի կշիռը միջազգային հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում