ԱՄՆ-ը մտադիր է 2015-ի ֆինանսական տարում հատկացնել 2.9 մլրդ դոլար՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների անցկացման համար: Այս մասին ուրբաթ օրը ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում տեղի ունեցած խաղաղապահ գործողությունների հարցերով գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Ներկայումս միջազգային խաղաղապահ ուժերի անհրաժեշտությունը մեծ է՝ ինչպես երբեք,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որի նախագահությամբ անցել է հանդիպումը:- Մեկ սերնդի կյանքի ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների մասշտաբը տասնապատիկ մեծացել է»: Նրա խոսքով՝ ներկայումս ամբողջ աշխարհով տեղակայված է մոտ 120 հազար խաղաղապահ:
2014 ֆինանսական տարում ԱՄՆ-ը մտադիր է խաղաղապահ գործողությունների համար հատկացնել 1.9 մլրդ դոլար, իսկ 2015-ին՝ 2.9 մլրդ դոլար:










































