Monday, 20 07 2026
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Սերժ Սարգսյանը Թուրքիային հասանելի բառապաշարով խոսեց

«Սերժ Սարգսյանը խոսեց թուրքական կողմի համար հասկանալի բառապաշարով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթին:

Նա նշեց, որ բավական բարձր ու հեղինակավոր ամբիոնից տրվեց Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության՝ բավական կոպիտ և կոշտ շեշտադրումներով գնահատական: Ըստ նրա՝ այն, որ Թուրքիան տևական ժամանակ վարում է ապակառուցողական քաղաքականություն, շատերին է հայտնի, սակայն նման բարձր ամբիոնից դրա քննադատությունը և խնդիրների մանրակրկիտ ներկայացումը բավական կարևոր է և բնական:

«Նախագահի ելույթն ու արված շեշտադրումները հավասարազոր և համարժեք են Թուրքիայի վերջին 5 տարիների վարած քաղաքականությանը: Կարծում եմ, որ բավական հավասարակշռված և համարժեք ելույթ էր՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, որ ելույթը մի կողմից՝ հարստացված էր փաստերով, մյուս կողմից՝ տարատեսակ հիմնավորումներով, երրորդ կողմից՝ արդարացված ու հիմնավորված քննադատությամբ՝ ուղղված և Ադրբեջանին, և Թուրքիային:

Նրա խոսքով՝ ելույթում քարոզչական և ոչ հիմնավորված երևույթներ, տարրեր չկային, ամբողջական փաստեր էին, որոնք բոլորը գիտեն, պարզապես նախագահը կարողացավ բարձր ամբիոնում ճիշտ ներկայացնել հավաքական կարծիքը: Սա, նրա գնահատմամբ, դրական է: Նա նշեց, որ գտնվում ենք մի փուլում, երբ ամեն ինչ ընթանալու է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի ուղղությամբ. «Եվ նախագահի, և ԱԳ նախարարի ելույթների տրամաբանությունն ու էվոլյուցիան մեզ դա են հուշում»:

Թուրքագետն անդրադարձավ շատ քննարկումների առարկա դարձած «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությանը՝ նշելով, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի հռետորաբանության մեջ բազմաթիվ նման և նույնիսկ շատ ավելի կոպիտ, փողոցային օրինակներ կան: Ուստի, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը թուրքական կողմի համար հասկանալի բառապաշարով խոսեց, թուրքական կողմի համար դա հասկանալի խաղի կանոն է:

«Երբեմն-երբեմն թուրքական կողմի հետ պետք է խոսել իրեն ընկալելի, իրեն ավելի հոգեհարազատ և հասանելի բառապաշարով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում