Նախօրեին Լաս Վեգասում կայացել է «Միսս տիեզերք-2012» մրցույթը: Աշխարհի 89 երկրներից հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ը ներկայացնող 20-ամյա Օլիվիա Կալպոն:
ԱՄՆ-ի համար սա իսկական տոն է, քանի որ այս երկրի ներկայացուցիչը 15 տարի առաջ էր արժանացել այդ տիտղոսին: Թանկարժեք քարերով զարդարված դեղին և սպիտակ ոսկուց թագն Օլիվիան ստացել է նախորդ տարվա մրցույթի հաղթող Լեյլա Լոպեսից, որը ներկայացրել էր Անգոլան:
Բացի թագից՝ Օլիվիան ստացել է նաև Նյու Յորքում գտնվող բնակարանի բանալի, որտեղ կարող է մնալ Նյու Յորքի կինոյի և TV-ի դպրոցում ուսանելու ժամանակ: Բացի այդ՝ նա աշխատավարձ է ստանալու բարեգործության ոլորտում աշխատանքներ անցկացնելու դիմաց:






































