Saturday, 18 07 2026
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»

Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի»

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ու թերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձան թերթի դեմ ներկայացված հայցերին:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ թերթի դեմ միանգամից երեք հայց է ներկայացված: Ըստ նրա` հայց են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը և Թաթուլ Մանասերյանը:

Սակայն Բաղդասարյանի խոսքերով, իրենց անհանգստացնում է Քոչարյանների ընտանիքի ներկայացրած հայցը: Ըստ փաստաբանի` «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է նրանց ունեցվածքի մասին լուրեր, և հիմա Քոչարյանի ընտանիքը հայտարարում է, թե դա իրականությանը չի համապատասխանում:

«Սակայն եթե անգամ դա չի պատկանում իրենց, չի կարող զրպարտանք և վիրավորանք լինել: Դա իրավունքի նոնսենս է»,- փաստեց փաստաբանը` հավելելով,- «Նույն փաստը չի կարող համարվել և´ զրպարտանք, և´ վիրավորանք: Եթե դուք վկայակոչում եք փաստ, զրպարտություն է, եթե արտահայտություն եք անում, վիրավորանք է»:

Նիկոլայ Բաղդասարյանը նաև նշեց, որ Քոչարյանի փաստաբանները խախտել են օրենքով նախատեսված հայցադիմում ներկայացնելու մեկամսյա ժամկետը:

Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի փաստաբանը չի կատարում դատարանի պահանջները, այն է` չի ներկայացրել, թե կոնկրետ որ փաստերն են ընդունում վիրավորանք, որը` զրպարտություն:

Բացի այդ, չեն ներկայացրել անդորրագիր, որն ապացուցի այն դատական ծախսերը, որ Քոչարյանները պահանջում են օրաթերթից:

Հիշեցնենք, որ Քոչարյանները թերթից պահանջում են 6 մլն դրամ, որից 3 մլն-ը` զրպարտության և վիրավորանքի, ևս 3 մլն-ը` դատական ծախսերի համար:

Արման Բաբաջանյանը նշեց, որ օրաթերթում երկու անգամ հրապարակել են Քոչարյանների ուղարկած հերքումը, փորձեցին դատարանում հաշտության գալ: Սակայն նրանք մերժել են օրաթերթի առաջարկը:

«Այդպես հանրությանը ցույց տվեցինք, որ հայցի իրական նպատակը թերթին ֆինանսական վնաս հասցնելն է ու հաշվեհարդար տեսնելը»,- ասաց պարոն Բաբաջանյանը:

Թերթի գլխավոր խմբագիրը հիշեցրեց, որ պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը հետապնդում է իրականացրել իր նկատմամբ և բանտարկել:

«Այժմ էլ նրան հանգիստ չի տալիս, որ ես ազատության մեջ եմ»,- ասաց Արման Բաբաջանյանը` հավելելով, որ ինքն, այնուամենայնիվ, չի ընկրկելու: Ըստ Բաբաջանյանի’ Քոչարյանը դեռ այն ժամանակ բանտ էր ուղարկել ազգային անվտանգության աշխատակիցների` առաջարկելով, որ Բաբաջանյանը թերթը փակի, որից հետո ազատ կարձակեն ու թույլ կտան հեռանալ երկրից:

«Իհարկե, իմ կողմից դա չընդունվեց: Սա այդ նույն ծրագրի շարունակությունն է»,- նշեց Արման Բաբաջանյանը’ հավելելով, որ իրենք թերթի դեմ ներկայացրած հայցերը բողոքարկելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում