Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Թեժ աշնան ականատես չենք լինի, դա չափազանցություն է

Նախախորհրդարանին եռյակի կողմից առաջարկ չի եղել: Նախախորհրդարանը գնահատում է Հայաստանում տիրող իրավիճակն արտակարգ, և այդ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծումներ, ժողովրդի իրազեկում, մոբիլիզացիա, զորաշարժ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վաղվանից եռյակի հայտարարած հանրահավաքներին Նախախորհրդարանի մասնակցությանը, ասաց Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքերով՝ ստեղծված արտակարգությունը պահանջում է հստակ ռազմավարություն և համապատասխան մարտավարություն: «Մենք համարում ենք, որ եռյակի կամ քառյակի կամ նմանօրինակ նախաձեռնությունների օրակարգն ընդհանրապես չի համապատասխանում այդ արտակարգ իրավիճակին: Այսօր մեր երկրում, բացի տարիներ ի վեր տևող և գնալով ավելի սրացող արտակարգ իրավիճակին, վերջին մեկ տարվա ընթացքում ականատես ենք եղել երկրի ինքնիշխանության և ինչու ոչ՝ ընդհանրապես սուվերենության վերացման վտանգների»,-շարունակեց Նախախորհրդարանի անդամը:

Անդրադառնալով քառյակի 22 կետերից բաղկացած պահանջներին՝ նա նշեց, որ կարմիր գծանշանները և նմանօրինակ խնդիրները, որոնք նշվել են 12 կետերում, իհարկե, ժողովրդի համար առկա խնդիրներ են, սակայն դրանք հետևանքն են առկա իրավիճակի, և նման տասներկու կետերով հանդես գալը համարժեք չէ երկրում առկա մարտահրավերներին:

Նախախորհրդարանի անդամ, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ՝ թեժ աշնան ականատես չենք լինի, դա չափազանցություն է. մենք ընդամենը ներկա ենք լինելու հերթական ներքաղաքական ակտիվացման, որին ամեն ամռանը հաջորդող հարաբերական հանգստի շրջանին ամեն տարի ականատես ենք լինում:

Ըստ նրա՝ արդյունքը լինելու է մոլորեցումը, շեղումը, առանց այն էլ նվազ մնացած ռեսուրսի վատնումը: Ինչ վերաբերում է հանրահավաքային պայքարի արդյունավետությանը, Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ՝ հենց այնպես պահանջները հնչեցնելը դեռևս ոչինչ չի նշանակում, պետք է լինի այնպիսի աստիճանի ճնշում, որ կարողանա ապահովել ռեժիմի և նրա պարագլխի հեռացումը: Բացի այդ, ըստ նրա, ընդամենը իշխանափոխությամբ սահմանափակվելը անիմաստ զբաղմունք է:

«Այսօրվա քաղաքական վերնախավը, նկատի ունեմ և ռեժիմի ներկայացուցիչներին, և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտին, այս նույն համակարգի ներկայացուցիչներն են և շահագրգռված են այս համակարգի պահպանությամբ: Մինչդեռ մենք գիտենք, որ սա նեոգաղութատիրական համակարգ է և ապահովում է մեր ժողովրդի ու երկրի կեղեքումը: Մեզ պետք են արմատական փոփոխություններ, մենք պետք է ձերբազատվենք ռեժիմից, ապա կարողանանք այսօրվա ստրկամիտ և նյութապաշտ վերնախավը փոխարինել առողջ և ռազմավարական մտածողություն ունեցող վերնախավով: Սրանք արմատական խնդիրներ են, որոնք չեն լուծվի, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանին փոխարինի քաղաքական վերնախավից մեկ ուրիշը»,- հավելեց զրուցակիցս:

Նման իրադարձությունները, նրա խոսքերով, ընդամենը որոշակիորեն շեղում են ժողովրդին և հնարավորություն ընձեռում ռեժիմին ու ընդդիմություն խաղացող ուժերին ինչ-որ չափով երկարաձգելու իրենց գոյությունը և դիվիդենտներ շահելու քաղաքական առևտրից:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում