Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Բուխարեստի 555-ամյակի տոնակատարություններին

Երևանյան պատվիրակությունը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել է քաղաքի հիմնադրման 555-ամյակի տոնակատարություններին։ Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բուխարեստի քաղաքապետի տեղակալ Դան Ալեքսանդրու Դարաբոնտի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել և շնորհավորել է Բուխարեստի քաղաքացիներին տոնի կապակցությամբ։

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/18/74b030e76eb6e0a643e0f53ce41097fb2a3592af.jpeg

Կարևորելով Երևանի և Բուխարեստի միջև համագործակցությունը՝ քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործնական կապերն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու մայրաքաղաքների ու նրանց բնակիչների։ Հանդիպման ավարտին Դավիթ Օհանյանը Բուխարեստի քաղաքապետի տեղակալին է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Դան Ալեքսանդրու Դարաբոնտին իր հերթին Երևանի քաղաքապետին փոխանցելու համար հյուրերին է հանձնել Բուխարեստի 555-ամյակի հուշամեդալը:

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/18/942c0753daf9e3a01518007c1df5c13b9cdc7b01.jpeg

Այցի շրջանակում Երևանի պատվիրակությունն այցելել է նաև Բուխարեստի քաղաքային թանգարան, որտեղ քննարկվել են Երևանի պատմության թանգարանի և Բուխարեստի քաղաքային թանգարանի միջև համագործակցության հեռանկարները։ Պատվիրակության անդամները եղել են նաև Ազգային արենայում, մասնակցել են «Ջաբրովենի ինն» նոր մշակութային կենտրոնի բացմանը, իսկ Բուխարեստի Սահմանադրական հրապարակում երևանյան պատվիրակությունը մասնակցել է տոնական համերգի: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ռումինիայի հայոց միություն, այնտեղ գործող հայկական խմբագրություն, ինչպես նաև Բուխարեստի հայկական եկեղեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում