Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Ընկերուհուն զանգելու համար կողպված «գարաժում» նշանակված պարզաբանումը մահացու ելք կարող էր ունենալ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում է Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի գործի դատական քննությունը:

2013 թվականի հոկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում տղայական կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով:

Ամբաստանյալի աթոռին նստածները տարբեր «թիմերի» ներկայացուցիչներ են:

Էրիկ Մկրտչյանի ընկեր Հրանտը զանգահարել է մի աղջկա: Պատասխանել է աղջկա ընկեր Սերգեյը, բացատրել է, որ աղջիկն ընկեր ունի, նրան այլևս զանգել պետք չէ:

Սակայն Հրանտը նորից է զանգել, ու Սերգեյն ավելի զայրացած է խոսել…

Արդյունքում հանդիպում է նշանակվել: Հանդիպումը կայացել է Հրանտի հորեղբոր «գարաժում»:

Հանդիպմանը Սերգեյի հետ գնացել են նրա երկու ընկերը, այդ թվում՝ Հայկը:

Հրանտի «թիմում» էլ չորս հոգի են եղել, այդ թվում՝ Էրիկ Մկրտչյանը:

Ըստ Սերգեյի ու Հայկի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ստեփանյանի՝ երբ իր պաշտպանյալները մտել են Հրանտի հորեղբոր ավտոտնակ, Հրանտի «թիմը» բանալիով փակել է ավտոտնակի դուռը: Սերգեյն իր երկու ընկերներով դեմ առ դեմ է դուրս եկել չորս հակառակորդների հետ:

Փակված տարածքում կռիվ է սկսվել:

Պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալները հայտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Ավտոտնակի դուռը փակ է եղել, նրանք փախչելու հնարավորություն չեն ունեցել, նրանց «պարտադրվել է» կռիվը, ու նրանք պաշտպանվել են: Իսկ նախաքննական մարմինը Հայկին ու Սերգեյին մեղադրանք է առաջադրել խմբի կազմում երկու հոգու միջին ծանրության վնասվածքներ հասցնելու համար:

Պաշտպանը տարակուսեց, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում հայտնված երիտասարդներն այժմ ամբաստանյալի աթոռին են, իսկ նրանց կռիվ պարտադրածները տուժող են ճանաչվել:

Կռվի ընթացքում Էրիկ Մկրտչյանը դանակով հարվածել է Հայկին, պատճառել է ծանր վնասվածք: Հայկի շունչը կտրվել է: Ըստ Հայկի ցուցմունքի՝ ինքը հարվածել է Էրիկի ձեռքին, գցել է դանակը: Միայն դրանից հետո իրենք կարողացել են բացել ավտոտնակի դռները և դիմել են փախուստի:

Ըստ պաշտպան Ստեփանյանի՝ Հայկի վնասվածքն այնպիսին է եղել, որ նրա շունչը կտրվել է, եթե մի փոքր էլ ուշացներ փակ ավտոտնակից դուրս գալը կամ անմիջապես հիվանդանոց չհասցվեր, հնարավոր է՝ զրկվեր կյանքից:

Հայկի ցուցմունքը՝ Էրիկի ձեռքին խփելու, դանակը գցելու առումով, դարձել է Էրիկին առաջադրված մեղադրանքի հիմնավորումը. նախաքննական մարմինը Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետևանքի՝ դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու համար, այլ՝ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Սա ավելի ծանր մեղադրանք է ու ենթադրում է, որ մեղադրվողը տուժողին սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել և այդ դիտավորությունը չի կարողացել իրագործել՝ իրենից անկախ հանգամանքներով պայմանավորված:

Տվյալ դեպքում Էրիկի կամքից անկախ հանգամանք է համարվել այն, որ նրա ձեռքից դանակը գցել է տուժողը՝ իր հարվածով:

Սակայն Էրիկ Մկրտչյանի շահերի պաշտպան Վ. Զուռնաչյանն այլ դիրքորոշում ունի: Նրա կարծիքով՝ իր պաշտպանյալին սխալ մեղադրանք է առաջադրվել: Էրիկը պնդում է, որ Հայկն իրեն չի հարվածել ու դանակը իր ձեռքից չի գցել: Ինքը դանակը ձեռքին շրջվել է, թիկունքից ուժեղ հարվածել են, ինքն ընկել է, ընկնելու պահին դանակը ձեռքից ընկել է: Այսինքն, ինքը Հայկին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել: էրիկը, ըստ պաշտպան Զուռնաչյանի, չի ժխտում, որ Հայկին ինքն է ծանր վնասվածք հասցրել, միայն այդքանը: Հենց այդ արարքի համար պետք է նրան մեղադրանք առաջադրվեր:

Ամբաստանյալներից կալանքի տակ է սպանության փորձի համար մեղադրվող 24-ամյա Էրիկ Մկրտչյանը, իսկ 28-ամյա Սերգեյի և 31-ամյա Հայկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ընդ որում՝ այս ընթացքում Սերգեյն ամուսնացել է նույն այդ ընկերուհու հետ, նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին…

Դատական քննությունը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Տասներկու վկաներից հարցաքննվել են վեցը:

Վեցերորդ վկան Հրանտի հորեղբայրն էր, այն ավտոտնակի տերը, որտեղ կատարվել էր արյունոտ պարզաբանումը:

Ըստ վկայի՝ ինքը գիշերն աշխատանքից եկել է, մտել ավտոտնակ ու տեսել, որ այնտեղ ամեն բան խառնված է. «շուշա-մուշա էր թափոտած», ավտոտնակում եղած աթոռներից մեկը ջարդված էր, աթոռի կտորներն էին թափված: Վկան հավաքել է թափված կտորտանքը, ջարդված ապակին դեն է նետել: Եղբոր տղայից, ում մոտ եղել է ավտոտնակի բանալին, իմացել է, որ ավտոտնակում «ղալմաղալ» է եղել: Ուրիշ ոչինչ չի իմացել, մինչև օրս էլ չգիտի՝ պնդեց վկան: Նա ասաց, թե ավտոտնակի դռներին ու ներսում արյան հետքեր էլ է տեսել: Ավտոտնակում ինքը դանակ ուներ, այն գտնվում էր գործիքների մեջ՝ ամենաներքևում…

Վկաները դատարանում հիմնականում ասացին, թե կատարվածի մասին մանրամասներ չգիտեն, ո՛չ հետաքրքրվել են, ո՛չ էլ իմացել:

Վկաները սրտանց ուզում էին այնպիսի ցուցմունքներ տալ, որ օգնեն իրենց ընկեր-հարազատներին, սակայն իրականում ավելի էին խառնվում…

Հաջորդ դատական նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում