Այն բանից հետո, երբ Անջելինա Ջոլին խոստովանեց, որ հեռացրել է կուրծքը, որպեսզի խուսափի քաղցկեղից, Բրիտանիայում կրկնակի ավելացել է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի հետազոտությունների թիվը, հայտնում է SkyNews-ը:
2013թ. մայիսին դերասանուհին պատմել էր, որ հեռացրել է կուրծքը այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղի գենի մուտացիա (BRCA1): 2013թ. հունիս-հուլիսին, 2012թ. նույն ժամանակատվածի համեմատ, ԴՆԹ-ում այդ գենի առկայության հետազոտության համար երկուսուկես անգամ շատ կին է դիմել:
«Անջելինայի էֆեկտը» տևել է մինչև անցած տարվա հոկտեմբեր ամիսը:











































