Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հասարակության մեջ ուզում է ունենալ սոցիալական պատասխանատվության իր բաժինը

Լրացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի պաշտոնավարման 100 օրը: Հ. Անդրեասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփեց իր պաշտոնավարման ժամանակահատվածը՝ ներկայացնելով, թե ինչ է հասցրել ու չի հասցրել անել 100 օրվա ընթացքում, ինչի համար է ամենից շատ ափսոսում և ինչն է համարում իր աշխատանքի հարյուր օրերի մեծագույն հաջողությունը:

– Պարոն Անդրեասյան, ամփոփելով Ձեր պաշտոնավարման 100 օրը՝ ի՞նչ կարծիքի եք, արդյոք 100 օրը բավարա՞ր է՝ գնահատելու այսպիսի մեծ հաստատության գործադիր տնօրենի աշխատանքը, ինչպիսին Ձերն է:

– Իմ կարծիքով՝ բանկում ղեկավարի փոփոխության դեպքում 100 օրը չափազանց կարճ ժամկետ է, որովհետև բանկերը սովորաբար ավելի կոնսերվատիվ կառույցներ են և շատ կարճ ժամկետում փոփոխություններ անել հնարավոր չէ կամ գրեթե անհնար է: Բայց ես 18 տարի աշխատել եմ բանկում, եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալը և վարկային տնօրենը, այսինքն՝ տեղյակ եմ բանկի գործունեության բոլոր ոլորտներին, կրում եմ պատասխանատվություն անցած ուղու համար:

100 օրվա կտրվածքի հետ կապված՝ պարզապես կասեմ, որ կան որոշակի ցուցանիշներ, որոնցում արձանագրել ենք առաջընթաց, բայց ընդհանուր առմամբ՝ կարևոր փոփոխությունները, որ ծրագրել էինք կատարել, պլանավորել էինք դեռ պարոն Գիշյանի ժամանակ: Ուզում ենք փոխել թե՛ մեր հաճախորդների, թե՛ աշխատակիցների բիզնես-մտածելակերպը: Խնդիրն այն է, որ բանկը մինչև հիմա կենտրոնացած է եղել որոշակի բանկային պրոդուկտների վաճառքի վրա. հաճախորդը բանկ գալով՝ իրեն հետաքրքրող տարբեր հարցերի պատասխանները ստանալու համար ստիպված էր հանդիպել տարբեր աշխատակիցների հետ: Հասկանալի է, որ դա ծախսատար պրոցես է ու կարող էր ավելորդ քաշքշուկների տեղիք տալ: Այս տեսակետից կարևորում եմ հաճախորդներին թիրախավորելու խնդիրը՝ ելնելով նրանց բանկային կամ բիզնես վարքագծից ու նրանց առաջարկել փաթեթային պրոդուկտներ՝ լիարժեք ու համակողմանի բավավարարելով հաճախորդի պահանջմունքները: Սա ամենակարևոր նպատակն է մեզ համար այս պահին, դրան հասնելու համար պետք է արվեն թե՛ կառուցվածքային փոփոխություններ, թե՛ տեխնիկական ու ծրագրային ապահովման փոփոխություններ: Սրանք գլոբալ փոփոխություններ են, որը ենթադրում է մի շարք պրոցեսների, բանկում կիրառվող պրոցեդուրաների ու գործընթացների վերանայում:

– Կարծում եք, որ այդ հարցում աշխատակիցների պրոֆեսիոնալ թիմն ու հաճախորդները միասին կկարողանա՞ն կյանքի կոչել այն նպատակները, որ Դուք առաջ եք քաշել:

– Համոզված եմ, որ անպայման կյանքի կկոչվի, որովհետև մեր աշխատողների գիտական պաշարը բավական մեծ է, հաճախորդներն էլ տարիների ընթացքում բավական փորձ են կուտակել բանկերի հետ աշխատանքում: Կարծում եմ՝ բոլոր կողմերը պատրաստ են փոփոխություններին, պարզապես որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Մեր բանկը ունի լավ հնարավորություն՝ ուսումնասիրել մեր բաժնետիրոջ՝ ֆրանսիական ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խմբի մեջ մտնող բանկերի փորձը և օգտվել նրանց տրամադրած հնարավորությունից:

– Պարոն Անդրեասյան, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր արժեքների շարքում, ի թիվս այլ կետերի, նշել է նաև նորարարությունը, ազնվությունը, հավատարմությունը: Սրանք ցանկացած գործի հիմքում են դրված, իսկ ի՞նչ առանձնահատուկ ձիրք է անհրաժեշտ բացառապես բանկային գործի ու բանկային ոլորտի աշխատակիցների համար:

– Աշխատանքում անտարբերության բացակայություն: Ցանկացած աշխատանք թիմային արդյունք է, դա ամենակարևորն է:

– Գաղտնիք չէ, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ֆինանսավորում է գյուղատնտեսական վարկային պորտֆելի առյուծի բաժինը: Բացի այդ՝ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով՝ ուսման վարձի վարկավորման ավելի մատչելի տարբերակներով:

– Իրոք, մեր առանձնահատկություններից մեկը բանկային համակարգում այն է, որ արդեն 18 տարի գյուղատնտեսությունը վարկավորող հիմնական բանկն ենք: Դա ոչ միայն տնտեսական խնդիր է, այլ սոցիալական, որովհետև երբ կարողանում ես բավարարել գյուղացու աշխատանքի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների պահանջը, լուծվում է շատ կարևոր սոցիալական խնդիր՝ շրջաններում նոր աշխատատեղերի առաջացման խնդիրը: Երկրորդ կարևոր առանձնահատկությունը մեր բաժնետերերն են, ապա՝ մեր հաճախորդները: Մեր աշխատանքի միջոցով հասել ենք նրան, որ մեր հաճախորդներն ասում են՝ «մեր բանկը»: Դա լավագույն գնահատականն է: Աշխատում ենք որքան հնարավոր է մոտ գտնվել հաճախորդին:

– Հասարակական ի՞նչ ծրագրերում է ներգրավված բանկը:

– Մենք այս հասարակությունում ուզում ենք ունենալ սոցիալական պատասխանատվության մեր բաժինը: Դրա համար մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց մի մասը ներկայացվել է, մյուս մասը՝ կներկայացվի շուտով: Ուզում ենք համագործակցել երիտասարդների հետ՝ թե ուսուցման, թե բնապահպանական պրոցեսներում: Հիմա մշակվում է այդ կոնցեպցիան, արդեն պատրաստ են առաջին տեսահոլովակները:

– Պարոն Անդրեասյան, ի՞նչ նորույթներ է առաջարկում բանկը իր հաճախորդներին:

– Մենք վերանայել ենք մեր բանկային պրոդուկտների ծառայությունների ցանկը: Որոշ ծառայություններ ավելի կատարելագործել ենք, փոփոխություններ ենք կատարել: Արդեն շուտով կունենանք American Express վճարային համակարգի նոր քարտը՝ նախատեսված հասարակության լայն շերտերի համար: Դրանք հիմնականում նախատեսված են ուսանողների, ակտիվ խավի համար, որոնք ավելի շատ են գնումներ կատարում համացանցով:

– Պարոն Անդրեասյան, ի՞նչ ակնկալիքներով եք շարունակելու աշխատել պաշտոնավարման 100 օրվա ավարտից հետո:

– Պետք է շարունակել այն, ինչ սկսել ենք 18 տարի առաջ: Սկսելով գրեթե զրոյից՝ կարողացել ենք մեր ուրույն տեղն ունենալ բանկային համակարգում և բավական մեծ պլաններ ունենք ապագայի հետ կապված, լավատես ենք ու ուզում ենք մեծացնել մեր ներկայությունը Հայաստանի տնտեսական կյանքին վերաբերող տարբեր ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում