Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող բարձրլեռնային Մեսթիի շրջանում երկու զինված մարդ կողոպտել են գերմանացի երկու զբոսաշրջիկների: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալներով` հանցագործությունը տեղի է ունեցել ավտոմայրուղու վրա սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը:
Ավազակները զբոսաշրջիկներից խլել են փողերը և անձնական իրերը, իսկ Գերմանիայի մի քաղաքացու նաև ծեծի են ենթարկել: Տուժածին նախ տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն առաջացած բարդությունների պատճառով նա տեղափոխվել է Թբիլիսի:
Վրաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, հանցագործները հետախուզվում են: