Microsoft կորպորացիան 2,5 միլիարդ դոլարով գնում է Minecraft խաղը մշակողին, հաղորդում է Bloomberg-ը:
Այն մասին, որ ամերիկյան ընկերությունը կարող է գնել Mojang-ին, գործակալությունը հաղորդել էր անցած շաբաթ՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Այն ժամանակ գործարքը ավելի քան 2 միլիարդ դոլար են գնահատել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարքը առձեռն կվճարվի, որն ԱՄՆ-ի օրենքներով չի հարկվի:
Mojang-ը հիմնվել է 2009-ին, որի շտաբ-բնակարանը գտնվում է Ստոկհոլմում: Համակարգչային խաղեր մշակողը հայնի է դարձել Minecraft ծրագրի շնորհիվ: Այս խաղից բացի մշակվել են նաև այնպիսի պրոյեկտներ, ինչպիսիք են Cobalt-ն ու Scrolls-ը: