Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

«Սա քանդող համակարգ է». Ռուբեն Թովմասյան

Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում կան տարբեր կարծիքներ, թե ինչպես մասնակցել ընտրություններին, բայց վերջնական որոշումը կայացնելու է Կենտրոնական կոմիտեի պլենումը: ՀԿԿ-ն դեկտեմբերի 22-ին կնշի Խորհրդային Միության կազմավորման 90-ամյակը, ապա Ռուբեն Թովմասյանը կմնեկնի Մոսկվա՝ միջոցառումների մասնակցելու, և մեկ էլ տեսար՝ հունվարի 1-ին թեկնածու առաջադրեն: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Մեր հաղթելու շանսերը միշտ էլ մեծ են, եթե երկրում տեղի ունենան թափանցիկ ընտրություններ: 22 տարի այս համակարգը ցույց է տվել, թե ինչ կարելի է անել, քանդող համակարգ է, քանդել է այն ամենը, ինչ ստացել ենք սովետական կարգերից: Քանդել է և առաջ է գնում»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունն այս կեցվածքով «օգնում է» կոմունիստներին մեծացնել էլեկտորատը: «Ժողովուրդն ընդունում է այն գաղափարախոսությունը, որը 70 տարի ցույց է տվել, թե ինչ արդյունք է ունեցել: Այսօր ո՞ր գաղափարախոսությունը պետք է դնել կոմունիզմի կողքին: Լիբերալիզմն էր, որ քանդեց երկիրը»,- ասել է նա:

Կոմկուսի առաջնորդը չի կարող ասել՝ կունենա՞ն թեկնածու, թե՝ ոչ, մանավանդ որ ունեն ֆինանսական խնդիր. «Իշխանությունների կողմից ստեղծվել է իրավիճակ, որ ոչ բոլորը կարող են առաջադրվել: Խոսքը և՛ միջավայրի, և՛ դրամաքանակի մասին է: 8 միլիոնի հետ մենք խա՞ղ ենք անում: Անցել է 5 տարի և 1.5 միլիոնից 8 միլիոն է դարձել ընտրգրավը»:

Ռ. Թովմասյանը նաև ասել է, որ նախագահի ինստիտուտն այնքան է հասարակացել, որ ամեն քնից ելնող նախագահ է ուզում դառնալ. «Դու ո՞վ ես, մի դասարան ղեկավարե՞լ ես, մի ցեխ ղեկավարե՞լ ես: Միանգամից նախագահ է ուզում աշխատել: Սա է մեր դժբախտությունը, որ մենք չենք հասկանում: Պետք է զինվոր դառնալ ու հետո որոշել դառնալ գեներալ»:

Նա նաև ասել է, որ եթե սեփական թեկնածու չունենան, որևէ մեկին չեն սատարելու, ապա փոշմանել է՝ նախապայման դնելով. «Այն ուժը, որ կարձանագրի, որ 1990 թվականից սկսած՝ երկրում տեղի են ունեցել խոշորամասշտաբ քաղաքական ու տնտեսական հանցագործություններ, որոնք չունեն վաղեմության ժամկետ, կազգայնացնի ռազմավարական ճյուղերը, մենք նրան կպաշտպանենք: Ժողովրդից թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին, որ ձեռք է բերել հայ ժողովուրդը փոցխով ու բահով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում