Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Խաղողի մթերման պահանջարկը շատ մեծ է. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի խաղողի սպասվող բերքի և գործընթացին:

Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձորի համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղավնաձորում նախարարը նաև հանդիպում է ունեցել մարզի մյուս խաղողագործական համայնքների` Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի, Խաչիկ համայնքապետերի և խաղողագործների հետ:

«Խաղողի բերքը լավ է Վայոց ձորում և 10-15 օրից մարզում կսկսվեն խաղողի մթերումները: Այս տարի խաղող մթերող ընկերությունները գյուղացիների հետ պայմանագիր են կնքել «Արենի» տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ: Մթերման պահանջարկը շատ մեծ է, և այս հարցում դուք խնդիրներ չեք ունենա», – հանդիպման ժամանակ նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի հաջորդ կանգառը 2013 թվականին հիմնադրված Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկան էր, որտեղ բուծվում է 44 000 հավ ու 24 000 վառեկ: Ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը հայտնել է նախարարին, որ այստեղ օրական արտադրվում է 35 000 ձու, որն իրացվում է տեղական շուկայում, ծրագրել են կրկնապատկել արտադրության ծավալները: Նախարարը հորդորել է զբաղվել նաև հնդկահավի բուծմամբ` հաշվի առնելով նախկինում այս ֆերմայի փորձը և հանրապետությունում հնդկահավի մսի մեծ պահանջարկը:

Գնդեվազ համայնքում նախարարը եղել է նաև նոր կառուցվող «Էկոֆարմ» անասնապահական համալիրում, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կով և 150 գլուխ երինջի համար: Այս պահին այստեղ առկա է 50 գլուխ կաթնատու կով: Ընկերությունը հագեցած է աշխարհահռչակ շվեդական «ԴեԼավալ» սարքավորումներով, որտեղ կովերի պահվածքը, կերակրումն ու կիթն իրականացվում է ավտոմատացված եղանակով: Ֆերմային կից կառուցվում է կաթի վերամշակման արտադրամաս, որը պետք է վերամշակի արտադրված կաթը` պանրի արտադրության և փաթեթավորված պաստերիզացված կաթի արտադրության համար: Համալիրը շահագործման կհանձնվի տարեվերջին:

«Քանի որ Հայաստանում մեծ է պանրի պահանջարկը, «Էկոֆարմ» համալիրը ձեռնամուխ է եղել նաև պանրի արտադրամասի հիմնադրմանը և ստացված կաթը տեղում կվերամշակվի: Մեր նպատակն է փոքր տնտեսություններից անցում կատարել դեպի խոշոր անասնապահական համալիրների ձևավորման և համոզված եմ, որ սա օրինակ կծառայի նմանատիպ այլ համալիրների ստեղծման համար», – եզրափակելով իր խոսքը` նշել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում