Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանիի խոսքով՝ «չնայած այն բանին, որ Բիձինա Իբանիշվիլին պաշտոնապես լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, նա շարունակում է կառավարել երկիրը կուլուարներից»: Այս մասին Մաչավարիանին հայտարարել է «Մաեստրո» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
«Բիձինա Իվանիշվիլին շատ ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ և հետաքրքրված դրանով: Նա ուղիղ ասում է այդ մասին: Այդ փաստը չեն թաքցնում նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները: Կարող եք դա խորհրդակցություններ կամ ընկերական ընթրիք անվանել, սակայն նրանք հիանալի գիտեն, թե որքան հաճախ են շփվում նախկին վարչապետի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Իվանիշվիլին և նրա թիմը չեն թաքցնում, որ սերտ կապ ունեն միմյանց հետ:






































