Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանին և իր ընկերներին կարելի է համարել քաղբանտարկյալ:
«Տեսանյութերը դիտելիս չենք կարող ասել, որ դրանցում հակաիրավական քայլ չի եղել, բայց դրանք դարձնել հետապնդման գործիք՝ չի կարելի: Սա արդեն վկայում է իշխանությունների կողմից քաղաքական հալածանքի մասին, համընկնում է ԵԽԽՎ սահմանած քաղբանտարկյալ տերմինի չափանիշներին:
Ես առանց վարանելու հենց հիմա կարող եմ ասել՝ անհամաչափ պատժի նշանակումը նշանակում է, որ Շանթին և ընկերներին անմիջապես կարելի է համարել քաղբանտարկյալ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, թեպետ ՀԱԿ-ում դեռ չենք քննարկել այդ հարցը»:










































