Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Հանրահավաք՝ կամրջի տակ

Գրեթե ոչ մի կասկած չկա, որ ներքաղաքական, այսպես ասած, «թեժ» աշնան կրեդոն դառնալու է ոչիշխանական քառյակի հանրահավաքը, եթե, իհարկե, այն լինի քառյակի հանրահավաք, և ոչ թե եռյակի: Թեև չի բացառվում, որ լինի «վեցյակի» հանրահավաք, այսինքն՝ այն ֆորմատի, որ մի օր ազդարարեց քառյակի հավաքներից մեկում «անակնկալ» կերպով հայտնված Հովիկ Աբրահամյանը, և որին այդպես էլ ոչ ոք չհակադարձեց:

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են և քննարկել համատեղ հանրահավաքի հարցերը: Մանրամասներ չեն նշվում, ամենայն հավանականությամբ, զուտ հանրահավաքի հետ կապված այդ մանրամասները չկան էլ: Խնդիրն այն է, որ չկա ամենագլխավոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է համատեղ հանրահավաքը, ի՞նչ նպատակներ կան և ինչ խնդիրներ, որ հանրահավաքը պետք է լուծի:

Այս պահի դրությամբ առանցքային խնդիրը առավելագույնս կարող է լինել իշխանություններին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին ցույց տալը, որ կարող են հրապարակում իքս մարդ հավաքել: Սակայն այստեղ մի քանի հարց է առաջանում. այդ մարդկանց ո՞վ է ավելի շատ հավաքելու, այսինքն՝ ո՞ր ուժի շնորհիվ են այդ մարդիկ հավաքվելու:

Սրան զուգահեռ՝ մեկ այլ հարց է այն, թե այդ ցուցադրությունն ում է ավելի մեծ օգուտ բերելու, քանի որ ոչիշխանական քառյակի այդ ցուցադրությունը, ըստ էության, կարող է ավելացնել ոչ թե քառյակի կշիռը, այլ Հովիկ Աբրահամյանի:

Հարկ է արձանագրել մի հետաքրքրական դրսևորում: Նոր նշանակված վարչապետ Աբրահամյանը մի փոքր ակտիվ խաղ սկսեց քառյակի հետ, հայտնվեց նրանց հավաքին, «վեցյակ» հայտարարեց, սակայն հետագայում, այսպես ասած, չզարգացրեց այդ ուղղությունը: Ինչո՞ւ: Չստացվե՞ց, թե՞ պարզապես չցանկացավ: Երևի երկրորդը: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանն իր խաղաքարերը մինչև վերջ չբացահայտեց: Առաջիկայում նրան շատ ծանր ժամանակներ են սպասում տնտեսական արդյունքների առումով, և Աբրահամյանին շատ պետք կլինեն հարակից ապատնտեսական գործոնները՝ իր դիրքերը իշխանության մեջ պահելու համար:

Ահա այս տեսանկյունից նրա համար կարևոր է, որ ոչիշխանական քառյակը կամ երկյակը մեծ հանրահավաք անի, որպեսզի այդ հանրահավաքը Սերժ Սարգսյանի մոտ Հովիկ Աբրահամյանի կշիռը բարձրացնի: Աբրահամյանի կշիռը վերջին տարիներին ապահովում է ԲՀԿ-ի և Սերժ Սարգսյանի միջև կամրջի ֆունկցիան, և եթե այդ ֆունկցիայի անհրաժեշտությունը պահպանվում է, պահպանվում է նաև Հովիկ Աբրահամյանը: Համատեղ հանրահավաքը այդ կամրջի անհրաժեշտությունն է ավելացնելու, և ուրեմն, ամենայն հավանականությամբ, հանրահավաքը ավելացնելու է Հովիկ Աբրահամյանի պահանջվածությունը իշխանական համակարգի, Սերժ Սարգսյանի համար:

Սրանով, ի դեպ, հակակշռվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քանի որ կամուրջը, մեծ հաշվով, ըստ էության պետք է նաև ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն այսօր մի շարք թելերով կապված է իշխանությունների հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործոնի ակտիվացումը, ըստ էության, վտանգում է հենց այս թելերը: Հովիկ Աբրահամյանն այս պարագայում կարծեք թե ԲՀԿ-ի համար կարող է լինել առավել նախընտրելի գործոն, հատկապես եթե սրան ավելացնենք նաև նրա և Ծառուկյանի խնամիության պարագան՝ որպես, այսպես ասած, հաճախակի հանդիպումների կոնսպիրոլոգիական կաղապար: Այսինքն՝ այս առումով ապահովված է նաև կոմունիկացիոն ճկունությունը:

Սրան զուգահեռ, հանրահավաքը առավելագույնն է, որ որպես քաղաքական միավոր՝ այսօր կարող է անել քառյակը, քանի որ եթե այն չստացվի, ապա, ըստ էության, դա կվկայի խոստացված թեժ աշնան տապալման մասին և ընդհանրապես քառյակի ձևաչափի տապալման մասին:

Միևնույն ժամանակ, հենց սրա համար էլ ըստ էության ընտրված է արտագաղթի թեման, որն ինքնին որպես թեմա գերկարևոր է Հայաստանի համար, սակայն որպես քաղաքական օրակարգի խնդիր բավական ընդհանրական է և, ըստ էության, կոնկրետ, հասցեական պատասխանատվություն չի առաջացնում, այսինքն՝ կառավարությանը զերծ է պահում ուղղակի թիրախ դառնալուց կամ, այսպես ասած, չի ականապատում կամուրջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում