Մեծ Բրիտանիան դիտարկում է Պարսից ծոցի շրջանում 3 ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը՝ պայքարելու համար իսլամական ծայրահեղականության դեմ: Այս մասին հայտնում է The Times-ը:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրները թերթին հայտնել են, որ որպես երկրներ, որտեղ կարող են տեղակայվել բազաները, դիտարկվում են ԱՄԷ-ն, Օմանը և Բահրեյնը:
Ենթադրվում է, որ այդ ռազմաբազաների ստեղծման մասին Բրիտանիայի կառավարությունը կհայտարարի առաջիկա ամիսներին:
««Մինհադ» ռազմաօդային բազայում կարող է տեղակայվել հետևակային գումարտակ, որը կկարողանա մարզվել էմիրաթցի զինվորականների հետ»,- The Times-ին հայտնել է աղբյուրը:








































