Հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին հայտարարել է, որ իր հարսանիքը բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ տեղի կունենա մոտակա 2 շաբաթում Վենետիկում, հայտնում է The Telegraph-ը:
Քլունին հարսանիքի մասին տեղեկությունը արել է երեկ Ֆլորենցիայում բարեգործական երեկոյի ժամանակ:
Ինչպես հայտնում է պարբերականը, 53-ամյա աստղը ի սկզբանե որոշել էր ամուսնանալ Իտալիայի Կոմո լճի ափին իր առանձնատանը, սակայն հետո որոշեց, որ վայրը շատ հայտնի է ու ընտրեց Վենետիկը:









































