Կանադայի Միսսիսագուա քաղաքում բացվել է The Absolute Towers գրավիչ երկնաքերների զույգը, որոնք տեղի բնակիչները, դրանց կոր ձևից ելնելով, կնքել են «Մերիլին Մոնրոյի աշտարակներ» անվամբ: Դրանք սովորական բարձրահարկ շենքերից առանձնանում են իրենց յուրահատկությամբ, հայտնում է rosbalt.ru-ն:
Աշտարակներն ունեն 150 և 170 մ բարձրություն: Յուրաքանչյուր օվալաձև հարկում կան կլորավուն պատշգամբով բնակարաններ, որոնցից բացվում է քաղաքի համայնապատկերը: Առաստաղից մինչև հատակ հսկայական պատուհաններն ամեն հարկում խորը ներկառուցված են շենքի ճակատային հատվածի մեջ` ամառվա շոգին բնակարանների չափազանց տաքանալուց խուսափելու համար, հայտնում է Novolitika-ն:
Երկնաքերների շինարարությունն սկսվել է 2011-ին: Դեռ այն ժամանակ դրանք ճանաչվել են քաղաքի ամենասեքսուալ շենքեր:










































