Friday, 17 07 2026
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Վարչապետի հանձնարարությունը երիտասարդ դասախոսին վստահություն չի ներշնչում

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ երիտասարդ դասախոսների դիմում գրելու և համալսարանից ազատվելու խնդրին: Նա ընդգծեց, թե ֆինանսների նախարարին հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ ընդունելու համապատասխան իրավական ակտ և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում կատարելու համապատասխան փոփոխություններ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Բագրատ Հարությունյանը, ով օրեր առաջ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ասաց, որ վարչապետի հայտարարությանը ծանոթ է մամուլի միջոցով: Այդ հայտարարությունը երիտասարդ դասախոսի մոտ վստահություն չի ներշնչում:

«Վարչապետն ասել է, որ այն անձինք, որոնք ներգրավված են բուհական համակարգում, և նրանց առաջնային զբաղվածությունը բուհը չէ՝ հնարավորություն կունենան վճարումը չկատարել: Այն, որ ասում են՝ սատանան թաքնված է մանրուքներում, այս դեպքի համար է:

Որտե՞ղ է այս հարցում սատանան. մարդկանց մեծ մասը բուհերում դասավանդում են այն բանից հետո, երբ ասպիրանտուրայից հետո դարձել են գիտությունների թեկնածու և իրենց ամբիոններում են մնացել:

Քանի որ ասպիրանտուրայից հետո դու մնում ես ամբիոնում, մեխանիկորեն քո հիմնական աշխատատեղը համարվում է բուհը, հետևաբար ստացվում է, որ երբ դասախոսը գնում է բուհ, շաբաթը չորս անգամ դասավանդում է, ունի դիպլոմնիկներ և դրանով իր մեկ դրույքը լրանում է, նա համարվում է համալսարանի հիմնական աշխատող, իսկ մասնավորը, որտեղ աշխատում է օրը մոտ 8 ժամ, համարվում է իր համատեղությամբ աշխատանքը: Ստացվում է, որ մեծամասնության համար իրականում ոչինչ էլ չի փոխվում»:

Բագրատ Հարությունյանի համար տարօրինակ է մեկ այլ հարց ևս, թե ինչււ՞ է այդ խնդիրը Աբրահամյանի կողմից բարձրաձայնվում միայն սեպտեմբերի 4-ին. «Ինչո՞ւ է մի ամբողջ մարմին, որ կոչվում է կառավարություն, նոր գլխի ընկնում, որ ինքը խնդիր ունի, ինչո՞ւ ենք մենք՝ հարկատուներս, ոչ կոմպետենտ որոշումներ կայացնողներ վարձել: Չէ՞ որ կառավարությունը մեծ հաշվով մեր՝ հարկատուներիս վարձած կառավարիչներն են, ինչո՞ւ ենք մենք ոչ կոմպետենտ մարդկանց վարձել… Հարց վարչապետին՝ որպես այդ մարմինը համակարգող մարդու՝ ինչո՞ւ որևիցե պատասխանատվության չի ենթարկում վատ կառավարիչներին, որոնք իրեն և բուհերի ադմինիստրացիային անհարմար դրության մեջ են դրել»:

Նա ընդգծեց, որ դասախոսների մոտ կա ոչ միայն փողային խնդիր, այլ նաև վիրավորվածության զգացում. «Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վիրավորված մարդկանց մոտ ինչ-որ ձևով արդարանան, չեմ ասում՝ ներողություն խնդրեն, բայց գոնե ցույց տան, որ սխալվել են կամ գոնե զղջում են հոգեբանական այն անհարմար իրավիճակի համար, որի մեջ դրել են դասախոսներին»:

Մեկ այլ խնդիր ևս. «Կառավարությունն ինչ-որ բան է անում, որի արդյունքում կասկածի տակ են դրվում բավականին մեծ ներդրումներ, որ կրթական համակարգի միջոցով մեզ վրա է կատարվել, որ մենք դարձել ենք այն մասնագետները, ինչ որ կանք, և չենք կարողանում մեր ծառայությունը մատուցել պետությանը՝ կրթական համակարգի շրջանակներում: Չէ՞ որ դա տնտեական մեծ կորուստ է, ինչո՞ւ ինչ-որ մեկը չի բարձրացնում այն հարցը, որ եթե մենք Բագրատ Հարությունյանից ամսական գանձում ենք 60.000 դրամ հարկատեսակի տեսքով, ապա կորցնում ենք, ասենք, 600.000 դրամ՝ իրեն 3 տարի անվճար ասպիրանտուրայում ենք պահել, մանկապարտեզում ենք պահել, անվճար դպրոց է գնացել, որ հետագայում կարողանար բուհ ընդունվել, հետո բուհում իր վարձն ենք փոխհատուցել, որովհետև ինքն անվճար է սովորել, գրադարանավար ենք պահել, որ կարողանա գրադարան գնա՝ գիրք վերցնի, կարդա ու լավ մասնագետ դառնա…. Ես չեմ տեսնում, որ վարչապետի այժմյան հրահանգի մեջ այդ կոմպոնենտները կան»:

Նրա դիտարկմամբ՝ կա մեկ ուրիշ խնդիր՝ բուհը դիմել է, ասել՝ աշխատող չունեմ, աշխատանքային պրոցեսը չեմ կարողանում կազմակերպել, վարչապետն էլ ասել է՝ մի բան արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարվի:

Մեր զրուցակիցն ընդգծեց, թե թերահավատ է նաև մամուլի այն հրապարակումների հանդեպ, որ ԵՊՀ-ից 12, իսկ ԵՊՃՀ-ից 4 դասախոս է դուրս եկել ընդամենը. «Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, որովհետև չեմ հավատում, թե ինչ-որ 16 կամ 12 հոգու համար այսպիսի աղմուկ կբարձրանար, իրականում վիճակը շատ ավելի տխուր է և մասսայական: Ես կարծում եմ, որ կառավարությունը ազնիվ պետք է գտնվի ու հրապարակի իրական թիվը, որովհետև 12 դասախոսի պատճառով դժվար թե այս երկրում ինչ-որ բանի արձագանքեն, էլ չեմ ասում փոփոխեն»:

Ըստ Հարությունյանի՝ տարօրինակ են նաև այն տեսակետները, թե դասախոսների մեծ մասը պատրաստ է անվճար աշխատել. «Ես չգիտեմ՝ որտեղից է այդ պնդումը եկել և ինչ նպատակ է հետապնդում: Կարծում եմ, որ երիտասարդ դասախոսները պատրաստ չեն հաց չուտել, ջուր չխմել՝ միայն թե ծառայեն կրթական համակարգին. շատերը նորաստեղծ ընտանիքներ և հազար ու մի կենցաղային կարիքներ ունեն: Նրանք, ովքեր դուրս են եկել, բարձր վարձատրվող և, հետևաբար, պահանջված մասնագետներ են, այսինքն՝ այդ մարդիկ կարողանում են այնպիսի արդյունք ստեղծել, որի դիմաց մասնավորը բարձր աշխատավարձ է ենթադրում, հետևաբար այդ մարդիկ հենց այնպես չեն գնալու բուհեր՝ աշխատելու ամբողջ ծանրաբեռնվածությամբ. դա մոլորություն է, սին հույս: Նման մասնագետների ժամանակը փող է, այլ կերպ ասած՝ լիկվիդ ապրանք, որը, իհարկե, կարելի է փոխանակել ոչ միայն դրամի հետ… Իսկ դա նշանակում է, որ կրթական հաստատություններում լուրջ բարեփոխումներ են պետք, որոնք թույլ կտան չակնկալել գումար, բայց դրա փոխարեն ստանալ ներքին բավարարվածություն բուհում աշխատելուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում