Saturday, 08 06 2024
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին

Հայաստանի տնտեսության նոր փուչիկ են գտել

Օրեր առաջ հանրությանն է ներկայացվել վիճակագրական մի պատկեր` հիմնված պետական համակարգից ստացված թվերի վրա, թե թանկացումների ինչպիսի շարք է սպասվում Հայաստանին, եթե ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը, որի տեսլականը միս ու արյուն է ստանում հոկտեմբերի 10-ին ընդառաջ:

Ըստ ներկայացված թվային տվյալների` Հայաստանում սպասվում է ոչ եվրասիական միության երկրներից ստացվող ապրանքների ահռելի թանկացում, ընդ որում` այնպիսի ապրանքների, որոնք Հայաստանում սպառվում են միջին խավի կամ էլ սոցիալապես նվազ ապահովների շարքերում: Այսինքն` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը խոստանում է սոցիալական շոկ, իսկ թե ինչ դրական էֆեկտ է խոստանում` առ այսօր հայտնի չէ: Երևի ավելի շուտ պարզ կլինի հարցի պատասխանը, թե կա՞ արդյոք կյանք Մարսի վրա, քան թե այն, թե ինչ օգուտներ է ստանալու Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ-ին անդամակցելիս:

Գազի էժան գնի կամ ռուսական մատչելի շուկայի մասին հեքիաթները թող պատմեն երեխաներին, որովհետև նախ` Հայաստանի քաղաքացին այսօր գազի իբր էժան գնի պայմաններում իր տանը վճարում է եվրոպական գնից ավելի, ըստ որում` անհասկանալի է, թե ինչ որակի գազի դիմաց, իսկ ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա այստեղ ընդամենը կարող են ավելանալ վաճառվող հայկական մթերքները, որոնք բացի այդ մթերքներն արտադրող ու արտահանող պաշտոնյա-օլիգարխների և նրանց բարեկամական շրջանակի գրպանների պարունակությունից` որևէ այլ բան չեն ավելացնելու:

Այլ կերպ ասած` Ռուսաստան մթերք և բանջարեղեն արտահանելը հայաստանյան տնտեսության համար, ըստ էության, վերածվելու է մի նոր կապիտալ շինարարության փուչիկի, այսինքն` փոխարինելու է կապիտալ շինարարությանը, և հայաստանյան տնտեսությունը այսօր էլ կառուցվելու է Ռուսաստան մթերք արտահանելու վրա: Իսկ երբ հանկարծ վաղը Ռուսաստանը որոշեց լոյալ ռեժիմի անցնել եվրոպացիների կամ թուրքերի հետ, հայկական ապրանքները կտրուկ կերպով անմրցունակ են դառնալու նորից, և Հայաստանում տնտեսության փուչիկը պայթելու է այնպես, ինչպես պայթեց շինարարության ժամանակ:

Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողները հազիվ թե չհասկանան այս ամենը, հազիվ թե չհասկանան, որ չի կարելի տնտեսությունը շինարարությունից վերցնել և տեղափոխել մթերքի արտահանման ռելսերի վրա` հատկապես, երբ Հայաստանում բնակլիմայական պայմանները կայուն չեն: Գյուղատնտեսությունը, նոր շուկաների կամ շուկաների ընդլայնման հնարավորությունը, իհարկե, լավ բան են, պետք է զարգացնել, պետք է աջակցել, սակայն երբ այդ ամենը դրվում է տնտեսական քաղաքականության և քարոզչության առանցքում, այն կարող է բերել ծանր հետևանքների, առավել ևս Հայաստանի կարկուտը ծեծած գյուղատնտեսությունում: Դա միաժամանակ կարող է բերել գյուղատնտեսությունում խոշոր կապիտալի էքսպանսիոն նոր փուլի, այսինքն` գյուղացիական փոքր տնտեսությունների համար գոյության խնդրի առավել սրման, երբ ստիպված կլինեն հանձնվել խոշոր կապիտալին, որը Ռուսաստանից փողի հոտն է առել:

Մինչդեռ տնտեսությունը պայթած փուչիկից հետո պետք է կառուցել ամուր հիմքերի վրա, ոչ թե նոր փուչիկ փչել: Սակայն փչում են, որովհետև ամուր հիմքերի համար հարկավոր է հասնել իշխանական հիմքերին: Իշխանական հիմքերը պետք է վերանայել, պետք է վերանայել Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճվածությունը, պետք է վերանայել կապիտալի իշխանության բնույթը, Հայաստանում պետք է քաղաքականությունն ու խոշոր կապիտալը տարանջատել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի դիմադրություն է լինելու այդ գործընթացներին` հատկապես, եթե նկատի առնենք, որ այսօր ըստ էության խոշոր կապիտալի վրա է հենված Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլ նաև, այսպես կոչված, ոչ իշխանությունը, որը զբաղեցրել է ընդդիմության նիշան Հայաստանի քաղաքական դաշտում: Նման դեպքում, բնականաբար, փոխզիջումային տարբերակը փուչիկ փչելն է, առավել ևս, որ վերամշակող արդյունաբերություն և գյուղմթերքի արտադրություն ունի նաև ոչ իշխանական խոշոր կապիտալը, և հետևաբար այդ կապիտալն էլ իր ակնկալիքներն ունի ռուսական շուկայից:

Յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ ինքնին հանդիսանում է ոչ միայն կորուստ, այլ ըստ էության` նաև հնարավորություններ: Հասնելով հատակին` հասարակությունները, «էլիտաները» գոնե ցավից ուշքի են գալիս և փորձում են գտնել ելքեր: Հայաստանում, սակայն, «էլիտաները» կորցրել են ցավի զգացումը` երևի ամոթի զգացմանը զուգահեռ: Երևի ամոթի և ցավի զգացումները համատեղ են կորում, մեկն առանց մյուսի չի կորում: Հետևաբար հասնելով հատակին` Հայաստանի «էլիտաները» ցավ չեն զգում, ու նաև` բնականաբար ամոթ էլ չեն զգում ձեռք ձեռքի տված պետությունը և հասարակությունը հատակին հասցնելու համար:

Մյուս կողմից` ցավ չեն զգում երևի այն պատճառով էլ, որ պետությունն ու հասարակությունն այլ են, «էլիտաները»` այլ, նրանք որևէ ֆիզիկական կամ հոգևոր կապ չունեն այդ պետության և հասարակության հետ. կապը միայն գենետիկ է, իսկ դա ֆիզիկական ցավի հաղորդիչ չէ: Նրանք կապ չունեն պետության և հասարակության հետ, հետևաբար չեն զգում այն ցավը, որ պետությունն ապրում է հատակին բախվելով: Դրա համար էլ որպես ելք ընտրվել է հերթական փուչիկը:

Ի վերջո` իշխող կուսակցության նախընտրական ամենահնչեղ և հիշարժան իրադարձությունը, դժբախտաբար, եղել է հենց փուչիկների պայթյունը, որը, բարեբախտաբար, որևէ մարդկային կյանք չխլեց: Այսօր իշխանությունն, ըստ էության, զբաղված է իր նախընտրական ամենահնչեղ և հիշված «խոստումը» կատարելով: Չէ՞ որ որևէ այլ հիշարժան բան չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում