Friday, 10 07 2026
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Հունաստանի վարչապետը հայտարարել է երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս գալու սկզբի մասին

Հունաստանի տնտեսությունը վեց տարվա անկումից հետո այս տարվա երրորդ եռամսյակում աճ է արձանագրել, հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը: Նա շաբաթ օրը ելույթ է ունեցել Սալոնիկի 79-րդ Միջազգային ցուցահանդեսին, որտեղ կառավարությունը ավանդաբար ներկայացնում է ամենամյա տնտեսական ծրագիրը, գրում է RIA Novosti-ն:

Նա հայտարարել է նաև, որ մոտակա ամիսներին Հունաստանը առաջին անգամ հաստատում կստանա այն մասին, որ նրա պարտքը կառավարելի է:

«Չնայած երկրի պարտքը, նախկինի պես, շատ բարձր է, այն առաջին անգամ սկսել է նվազել, չնայած՝ աննշան: Եվ երբ ՀՆԱ-ն կաճի, այն ավելի արագ կսկսի նվազել»,- ասել է վարչապետը:

Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 0,3%-ով: 2008թ. երկրորդ եռամսյակից հետո սա լավագույն ցուցանիշն է:

Սամարասը կրկին հայտարարել է, որ կառավարությունը կնվազեցնի հարկերը, մասնավորապես, տների ջեռուցման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի, ինչպես նաև ապահովագրական հիմնադրամներում ներդրումների վրա:

Վարչապետը խոստովանել է, որ կառավարությունը անշարժ գույքի միացյալ հարկը հաշվարկելիս սխալներ է թույլ տվել, որոնք այս պահին քննարկվում են ֆինանսների նախարարությունում և խորհրդարանում:

Սամարասը նշել է. «Ընդամենը մի քանի տարի առաջ անշարժ գույքի համար 400 հազար մարդ էր հարկեր վճարում: Այժմ կազմվել է ամբողջական ցուցակը՝ 6,15 միլիոն հարկատուներ: Ընդամենը երկու տարում կարգուկանոն է հաստատվել»,-հայտնել է վարչապետը:

Սամարասը տեղեկացրել է նաև, որ բժշկական ապահովագրության ոլոտում կարգուկանոն հաստատելուց հետո դեղորայքի գները կրկնակի նվազել են, իսկ թոշակային համակարգից տասնյակ հազարավոր կեղծ թոշակառուներ են հանվել: Նրանք արդեն պետությանը վերադարձրել են 42 միլիոն եվրո անօրինականորեն ստացած թոշակները:

Չլուծված խնդիրների շարքում վարչապետը նշել է անօրինական միգրացիան, պաշտոնյաների աշխատանքի բարելավումը:

Սալոնիկի միջազգային ցուցահանդեսը կազմակերպվում է 1925թ. սկսած: Ցուցահանդեսի սկզբին ավանդաբար ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Քաղաքում առավոտից ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Սալոնիկի անվտանգությունը կապահովեն 4 հազար ոստիկաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում