Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

«Բաց Խաղ» առաջնության լավագույն խաղը կներկայացվի Սերբիայում անցկացվող Indie Prize միջազգային մրցույթին

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիան Հայաստանում համակարգչային խաղեր նախագծողների համար յուրահատուկ հնարավորություն են ստեղծում մասնակցելու նոյեմբերի 10-12 Բելգրադում կայանալիք հեղինակավոր Casual Connect համաժողովին՝ միաժամանակ իրենց նախագծած խաղերը ներկայացնելով համաժողովին կից անցկացվող Indie Prize ցուցադրություն –մրցույթին:

Այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար՝ ցանկացողները մինչև հոկտեմբերի 8-ը պետք է գրանցվեն «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնությանը որպես մասնակից: Բելգրադ մեկնող խաղը կնտրվի «Բաց Խաղ» առաջնության ժուրիի կողմից: Հավակնորդները մրցույթին պետք է ներկայացնեն ավարտուն խաղ: Մասնակցության պայմաններն ավելի մանրամասն հասանելի են www.opengame.am կայքում:

Casual Connect համաժողովը ներառում է խաղերի ցուցահանդես, դասընթացներ, թեմատիկ ներկայացումներ և այլն: Indie Prize մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ցուցադրել իրենց խաղերը, այլև շփվել indie ծրագրավորողների հետ, փոխանակվել փորձով, ձեռք բերել նոր գործընկերներ և հմտություններ:

Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է 2011թ.-ից սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «ՕրանժԱրմենիա» ընկերության կողմից: Այս տարի առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում