Tuesday, 14 07 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային

Ավետիսը ծեծում էր հորն ու մորը, քրոջն ու կնոջը և սպառնում, թե կսպանի նորածին երեխային

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ավետիս Ավետիսյանի գործով կողմերի վիճաբանությունների փուլն էր:

Մեղադրող Արիս Բարսեղյանը իր ճառում Ավետիս Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատեց:

Ըստ մեղադրանքի՝ 54-ամյա Ավետիսյանը, որը նախկինում մի քանի անգամ ամուսնացած էր եղել, վերջին կնոջը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տուժողին 2008-2011 թվականներին բազմիցս ծեծի, բռնությունների էր ենթարկել, խոշտանգել մինչև անգամ այն ժամանակ, երբ կինը ակնհայտ հղի վիճակում էր եղել, բազմիցս նրան պատճառել էր ուժեղ ֆիզիկական ցավ, մարմնական ու հոգեկան տառապանքներ:

Բացի այդ, 2011 թվականի օգոստոսի 1-ին Ավետիսյանը վիճաբանության մեջ էր մտել իր հորաքրոջ ու նրա ամուսնու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել երկուսին էլ:

Այս արարքների համար նախաքննական մարմինը Ավետիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Դատախազն ասաց, որ մեղադրանքը հաստատված է տուժողների ցուցմունքներով: Նրանք իրենց մերկացնող ցուցմունքները պնդել են ամբաստանյալի հետ առերես հարցաքննությունների ժամանակ ևս:

Ավետիսյանը մեղքը հաստատված է նաև վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով:

Մեղադրողի կարծիքով՝ դատարանում ամբաստանյալ Ավետիսյանը անհաջող փորձեր արեց իրականությունը աղավաղելու, իր կողմից մարդկանց ծեծելը, խոշտանգելը անհեթեթ պատճառաբանություններով ժխտելու ուղղությամբ: Սակայն նրա պատճառաբանությունները անարժանահավատ են, չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Դատարանում դրսևորած վարքագծով էլ, ըստ մեղադրողի, Ավետիսյանն ակնհայտ դարձրեց, որ չի ընդունում կատարածը՝ այն, որ ոտնձգել է մարդկանց ֆիզիկական անձեռնմխելիության դեմ, պատճառել է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ: Քանի որ մեղքը չի ընդունում, չի էլ զղջում:

Մեղադրողի կարծիքով՝ Ավետիսյանն առաջադրված մեղադրանքներով պետք է դատապարտվի իրական ազատազրկման:

Դատախազն ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք համարեց այն, որ նախկինում նա ծեծել էր նաև իր հորը, մորը, քրոջը:

Այդ բռնությունների փաստերով մի քանի անգամ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, բայց ամեն անգամ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է կողմերի հաշտության պատճառով:

Ներկայումս՝ նախաքննության ու դատաքննության ընթացքում, տուժողները ցանկություն չհայտնեցին ոչ միայն հաշտվելու Ավետիսյանի հետ, այլ գոնե ներելու նրան:

Ըստ մեղադրողի՝ Ավետիսյանի անձը բնութագրեց նաև նրա պահվածքը դատարանում՝ սուտ խոսելը, իրականությունը թաքցնելու համառ փորձերը:

Որպես Ավետիսյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ մեղադրողը նշեց հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Մեղմացնող հանգամանք, ըստ մեղադրողի, չկար:

Դատախազը միջնորդեց Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Ամբաստանյալ Ավետիսյանը չէր սպասում նման միջնորդության:

Մինչ դատախազի ճառը նա աչքով-ունքով էր անում տուժողի և իր մեկ տարեկան ութ ամսական աղջկան, որը մոր գրկին էր ու լուրջ հայացքով նայում էր շուրջը:

Հորը ճանաչելու, նրան կարոտած լինելու ոչ մի նշան երեխան ցույց չտվեց: Երեխայի ներկայությունը, սակայն, ավելի էր ընդգծում, որ մարդիկ համատեղ ապրել էին, սակայն ընտանիք չէին դարձել: Ամեն մեկն առանձին էր ու անզիջում:

Երեխան էլ, ճիշտ է, նրանց համատեղ կյանքի արդյունքն էր, բայց նրա ծնվելով ծնողներն ավելի էին տարանջատվել, որովհետև ամեն մեկն ուներ իր սկզբունքները, իր վախերն ու բնավորության անկոտրում գծերը:

Լավ խնամված երեխան խելոք աչքերով շուրջն էր նայում ու հորը, հոր չափահաս որդուն չէր ճանաչում:

Դատախազի ճառից հետո Ավետիսյանը մոռացավ երեխայի ներկայության մասին: Նա ամբողջ մարմնով դողում էր: Քանի որ ինքն էր իր շահերը պաշտպանում, պատասխան ճառով ինքն էլ հանդես եկավ:

Ամբաստանյալը չմեղմացրեց իր դիրքորոշումը, չասաց, թե զղջում է կամ պատրաստ է հետևություններ անել ու մարդկանց հետ խոսել առանց ձեռքերին ազատություն տալու կամ խմել այնքան, որ ինքնատիրապետումը չկորցնի:

Ավետիսյանը նորից անդրադարձավ իր համոզմունքներին. հորաքույրը բողոքել է չսարքված կոյուղու պատճառով, իսկ նախկինը կինը ձգտում է, որ իրեն զրկի հայրական իրավունքներից:

«Ես ոչ մեկին չեմ ծեծել»,- ամփոփեց Ավետիս Ավետիսյանը:

Դատավորը ամբաստանյալի վերջին խոսքի ունկնդրումը հետաձգեց հաջորդ դատական նիստին:

Իր ելույթի ժամանակ Ավետիսյանը հիշատակեց, որ տուժող կինը էլի երեխաներ ունի: Փաստորեն, Ավետիսից 14 տարով փոքր նախկին կինը, իրոք, երկու չափահաս, ամուսնացած դուստրերի ու մեկ զավակի մայր է, այնպես չէ, որ երեխա չուներ ու ձգտել էր անպայման երեխա ունենալ Ավետիսյանից:

Բայց բազմաթիվ ծեծերից, դրանց արդյունքում երկու վիժումից հետո նա, այնուամենայնիվ, մի գեղեցիկ դստրիկ էր ունեցել ու հիմա պայքարում էր իր ոտնահարված արժանապատվության ու երեխայի անվտանգության համար:

Տուժողը մեկ անգամ ևս կրկնեց, որ ամբաստանյալից ոչինչ չի ուզում՝ տուն, ապրուստ, ալիմենտ:

Մեր զրույցի ժամանակ նա ասաց. «Ես աշխատող մարդ եմ, կաշխատեմ ու ինքս կստեղծեմ երեխայի համար բոլոր հնարավորությունները: Մենք տուն ունենք, ես երեխայիս խաղաղ ու անծեծ, անսպառնալիք կյանքի համար եմ պայքարում: Ավետիսը անընդհատ սպառնացել է, թե երեխային պիտի վերացնի, պիտի սպանի: Ես մայր եմ, ամեն ինչ կանեմ իմ երեխայի փրկության համար»:

Ստացվում է՝ կինը դիմացել էր ծեծին ու խոշտանգումներին, քանի դեռ երեխան չէր ծնվել: Հիմա նա վճռականորեն, երեխայի համար կռիվ տվող մոր համարձակությամբ անզիջում դիրք էր գրավել և ցանկանում էր, որ տարիների ընթացքում իր նկատմամբ բռնացած ամուսինը պատասխանատվության ենթարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում