Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած մեկնարկային խաղի արդյունքից:
Հիշեցնենք` Գերմանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանն արգենտինացիները հաղթանակ են տարել 4:2 հաշվով:
«Եթե հաշվի առնենք այն հանգամանաքը, որ ես մեկ մարզում եմ անցկացրել իմ առաջին խաղից առաջ, ապա մեկնարկը կարելի հաջողված համարել: Պետք է նշեմ, որ Արգենտինայի թիմը բարձրակարգ է և ցանկացած պարագայում կարող է հիանալի խաղ ցուցադրել:
Խաղի ընթացքում առկա էին դրվագներ, երբ մրցակիցը ճնշում էր գործադրում: Մենք կշարունակենք աշխատել և կվերացնենք թերությունները»,- ESPN-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:







































