Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ընտրական օրենսգիրքը ամենակարող չէ

Այս շաբաթ ԱԺ-ում քննարկման ներկայացվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի երկու այլընտրանքային նախագիծ, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեցինք ճշտել, թե օրենքի այս փոփոխությունները կարո՞ղ են երաշխավորել արդար ընտրություններ, թե՞ նոր ընտրությունները ևս կարող են ավարտվել նոր Մարտի 1-ով:
– Պարոն Թովմասյան, ԱԺ-ում այս շաբաթ քննարկվում էին կոալիցիոն ուժերի և ՀՅԴ կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը: Սակայն պարզվեց, որ անցյալ կիրակի Արմավիրի քաղաքապետի ընտրություններն անցել են համատարած կեղծիքների, խախտումների, կրկնակի քվեարկությունների, մահացած մարդկանց կողմից կատարված քվեարկությունների, ընդհուպ ձերբակալությունների մթնոլորտում: Եթե իշխանությունը չի ցանկանում արդար ընտրություններ անցկացնել, կարո՞ղ են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բարձրացնել ընտրական ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը:
– Ընտրական օրենսդրությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդար ընտրություններ անցկացնելու համար: Ընտրական օրենսգիրքը,ցավոք սրտի, այնպիսի խախտման ընտրական գործընթացում, ինչպիսին է, ասենք,ընտրակաշառքը, դրա պատասխանը չի կարող տալ, որովհետև դա ոստիկանության իրավունքն է, դատավարական օրենքներն են և այլն, և այլն: Այս առումով ես զուգահեռներ չեմ ցանկանում տանել: Անշուշտ, խախտումների կանխարգելման առումով այս օրենսգիրքը էականորեն ավելի շահեկան վիճակում է, որը պետք է հնարավորություն տա իրական հավասար պայմաններ ստեղծել և ձերբազատվել այն ամենից, ինչը կարող էր անել Ընտրական օրենսգիրքը: Բայց Ընտրական օրենսգիրքը ամենակարող չէ, որ այս ամենը կարողանա իրականացնել:
– Այսինքն` Դո՞ւք էլ եք համաձայն, որ արդար ընտրությունների անցկացման համար նախ իշխանությունը պետք է կամք դրսևորի:
– Իշխանության կամքի դրսևորում են նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Իշխանությունների կամքի դրսևորումն այն է, որ ասում են`կարող եք ընտրական գործընթացը տեսաձայնագրել: Իշխանության կամքի դրսևորում է, որ ասում են վստահված անձը կարող է հանձնաժողովի անդամների կողքը նստել,իշխանությունների կամքի դրսևորում է, երբ ասում են, որ հանձնաժողովի ղեկավար կազմը համամասնորեն կարող է ներկայացված լինել նաև քաղաքական ընդդիմության կողմից: Այս ամենը իշխանական կամքի դրսևորում է:
– Ներկայում ԱԺ-ում քվեարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու 2 նախագիծ: Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք:
– Ես` որպես նախարար չէ, այլ որպես կառավարության ներկայացուցիչ արտահայտում եմ կառավարության դիքորոշումը, որը կողմ է և դրական եզրակացություն է տվել կոալիցիոն պատգամավորների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին և բացասական դիրքորոշում էր տվել Հայ հեղափոխական դաշնակցության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին:
– Ինչևէ, Դուք Արմավիրում ընտրությունների հետևանքով առաջացած հետընտրական իրավիճակի մասին իրազեկվա՞ծ եք: Ներկա պահին վերընտրված թեկնածուի գլխավոր հակառակորդ թեկնածուն` Սևակ Մինասյանը, որը բողոքարկել է ընտրությունները և վերահաշվարկ է իրականացվում, ոստիկանների ճնշման արդյունքում գտնվում է ընդհատակում:
– Անկեղծ ասած, իրազեկված չեմ, երդվում եմ, որ տեղեկություններ չունեմ, որովհետև չեմ հասցնում օրվա մամուլին հետևել, 4 օր է`ԱԺ-ում եմ:
– ԱԺ-ում քննարկման է ներկայացվել նաև«Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Այս օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու քննարկումների ընթացքում ի՞նչ միջոցներ են նախատեսված նոր` Մարտի 1-ի նման դեպքերը բացառելու համար:
– Այդ հարցին պատասխանելու համար ես պետք է բոլոր հոդվածներին անդրադառնամ մեկ առ մեկ: Այդտեղ դրական փոփոխություններ են իրականացվել` հաշվի առնելով նաև այն գործոնները, որոնք կային Մարտի 1-ին:
– Կարելի՞ է ասել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի նոր նախագծի ուժ ստանալու դեպքում կբացառվեն Մարտի 1-ին նմանօրինակ դեպքերը:
– Չես կարող այդպիսի բան ասել, որովհետև նույն Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը 30-40 հիմք հանդիսացող գործոններ է նշում: Սա դրանցից մեկի բացառումն է, մեկի դուրսհանումն է:Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծում կստանան: Կարող են լինել բաներ,որ ասենք` մենք չգիտեինք էլ: Չեմ ուզում, Աստված չանի, որ նման բան կրկնվի Հայաստանի Հանրապետությունում: Թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ «Հավաքների ազատության մասին» օրենքը, թե՛ այս ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված են բացառելու նման իրավիճակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում