Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Գալուստ Սահակյանը չի մերժում Ռոբերտ Քոչարյանին կրկին սատարելու հավանականությունը

Մեր զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է, չե՞ք վախենում:

– Մեր վախը վաղուց բռնված է, ոչնչից չենք վախենում: Առավել ևս` և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահների դեպքերում: Եվ երբ ինչ-որ նոր մոտեցումներ են ձևավորվում, բնականաբար պատասխանում ենք: Իսկ եթե նորից ամեն ինչ կրկնվում է, չեմ կարծում որ, հարգանքից ելնելով, կարելի է արձագանքել, թեպետ ինչ-որ չափով արդեն  արձագանքել ենք:

– Ձեր կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը 2018թ. նորից նախագահ դառնալու հնարավորություն ունի՞:

– Չեմ կարող ասել, որովհետև մեզանում 2018թ. համար որևէ քննարկումներ չկան:

– Իսկ հնարավո՞ր է, որ Քոչարյանը նորից լինի Հանրապետական կուսակցության թեկնածուն: Չէ՞ որ մի անգամ արդեն եղել է:

– Դա մեր քննարկումներից կարելի է… որովհետև քաղաքական պրոցեսներն այնպիսին են, որ ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետև ՀՀԿ-ն միշտ իր թեկնածուն ունի, իր ձևավորված մոտեցումներն ունի, այնպես որ` այսօր դա քննարկելը անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես այս պահին նաև առաջարկը չկա:

– Նկատի ունեք Ռ. Քոչարյանի՞ առաջարկը չկա:

– Իհարկե:

– Առաջին անգամ էր, որ Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում խոսեց քաղաքականություն վերադառնալու մասին՝ դա պայմանավորելով հանգամանքներով:

– Ես դա չեմ համարում լրագրողական հարցազրույց, որովհետև չկա միջազգային պրակտիկայում, երբ լրագրողը հերթականությամբ մի ամբողջ ժամանակաշրջան է նկարագրում և հետո հարց է ուղղում՝ արդեն երկրորդ նախագահի համար պատասխանի հնարավորություն չտալով: Կարելի է վերլուծել, որ երևի թե սքողված ինչ-որ մի բան կար, բայց ուղիղ՝ որպես քաղաքական դաշտին առաջարկ, նման մոտեցում չեմ տեսել ոչ հարցազրույցում, ոչ էլ իր համար նկարահանված ֆիլմում:

– Եթե Ռ. Քոչարյանն, այնուամենայնիվ, վերադառնա ակտիվ քաղաքականություն, Հանրապետական կուսակցության համար կդառնա գործընկե՞ր, թե՞ մրցակից:

– Մեզ համար բոլորը և գործընկեր են, և մրցակից:

– Բայց Դուք ո՞ր դերում կցանկանայիք նրան տեսնել` գործընկերո՞ջ, թե՞ մրցակցի:

– Նախ ասեմ, որ քաղաքական իրողություններում տեսնելու խնդիր չկա, քննարկելու, մոտեցումներ ձևավորելու խնդիր կա: Այսօր նման մոտեցումներ չեն ձևավորվել:

– Այսինքն` նրա վերջին հարցազրույցը ՀՀԿ-ում չի՞ քննարկվել:

– Չի էլ կարող քննարկվել, որովհետև քննարկման պահը քաղաքական ժամանակաշրջանն ինքն է պարտադրում: Քաղաքականության մեջ երբևիցե հավերժական մրցակիցներ ու բարեկամներ չեն լինում: Այս պահին որևէ նման խնդիր չկա, և ես չեմ կարծում, որ սա հենց այն պահն է, որ Հանրապետականը պետք է քննարկի, թե 2018թ. ինչ պիտի լինի: Մասնավորապես` եթե կառավարման մոդելի փոփոխություններ լինեն, քննարկումներն այլ ուղղությամբ կգնան:

 

Լրագրողների հետ Գ. Սահակյանի հարցուպատասխանն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում, որտեղ նա անդրադառնում է նաև Դաշնակցություն կուսակցությանը ոչ իշխանական քառյակից պոկելու, սահմանադրական փոփոխություններին վերաբերող թեմաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում