Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Գ․ Կոստանյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավո՞ր. Ո՞վ կլինի երկրի նոր Գլխավոր դատախազը

Ինչպես հայտնի է՝ այս պահին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի տեղը թափուր է, քանի որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Ալվինա Գյուլումյանը ժամանակից շուտ հետ կանչվեց և նշանակվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Գյուլումյանի ժամկետն ավարտվում էր 2015 թվականին: Եվ հիմա նրան փոխարինողի ակտիվ փնտրտուքներ են իրականացվում, մրցույթ է հայտարարվել, և ընթանում է փաստաթղթերի ընդունման գործընթաց, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, ՄԻԵԴ-ում որպես Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչ դիտարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Այս պահին Կոստանյանի հարցը դրված է լուրջ քննարկման: Նրա նշանակումը հավանական էր համարվում անգամ գլխավոր դատախազ նշանակվելուց առաջ, սակայն այդ ժամանակ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի կանգ առավ հենց Կոստանյանի թեկնածության վրա՝ Գլխավոր դատախազությունում նրան ընձեռելով ազատ գործելու քարտ բլանշ:

Շնորհած ազատության արդյունքում Կոստանյանին հաջողվեց գրեթե 100 տոկոսով համակարգն ազատել Աղվան Հովսեփյանի կադրերից, նրանց փոխարինել իր մտերիմներով, կուրսեցիներով, որոնք պրոֆեսիոնալիզմի, աշխատանքային փորձի լուրջ պակաս ունեն: Կարճ ժամանակ անց Կոստանյանը փորձ արեց նաև ցույց տալ, որ ինքն անկախ է, կարող է չենթարկվել ոչ ոքի և մի քանի կոնկրետ գործերով փորձեց ընդգծել դատախազության անկախությունն ու առավելությունը: Կոնկրետ «Թևոսիկի» գործով Կոստանյանի միջամտությունն ու այն ԱԱԾ վարույթ տեղափոխելը լարեց հարաբերությունները ոստիկանության հետ:

Կոստանյանն այս ընթացքում աչքի է ընկնում նաև ինքնագործունեությամբ, ինչն այդ համակարգում երբեք ընդունված չի եղել: Նա սեփական նախաձեռնությամբ տևական ժամանակ կոնկրետ մարդկանց հեռախոսազանգեր է լսելու կարգադրություն է իջեցրել, կոնկրետ մարդկանց է ազատել պատասխանատվությունից, ինչը չէր կարող մնալ անհետևանք: Այդ փաստը հատկապես զայրացրել է Սերժ Սարգսյանին, և Կոստանյանին ՄԻԵԴ ուղարկելու պատճառը ավելի շատ նրան գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու նպատակ է հետապնդում: Այդ փաստը բնավ չի բացատրվում նրանով, որ Կոստանյանը ՄԻԵԴ-ում անփոխարինելի է, քանի որ միայն դատավորների և շատ այլ իրավաբանների շրջանում բազմաթիվ արժանի և պատրաստված կադրեր կան:

Կոստանյանի փոփոխությունը չի կարող նաև քաղաքական ենթատեքստեր չունենալ: Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո իշխանական նոր դասավորության պայմաններում Հովիկ Աբրահամյանը չէր կարող հանդուրժել մեկին, ով իր մարդը չէ և իր հրահանգները չի կատարի առանց քննարկելու:

Ընդ որում, ուշագրավ է, որ Կոստանյանից դժգոհությունը ոչ միայն ուժային կառույցներում է, նախագահականում, այլև հենց դատախազության ներսում, որտեղից նույնիսկ իր նշանակած երիտասարդ կադրերն են հեռանում՝ չկարողանալով լեզու գտնել Կոստանյանի հետ: Այս պահին, համակարգի բոլոր իրազեկ մարդիկ շունչները պահած սպասում են, որ հաստատվի Կոստանյանի տեղափոխումը, հակառակ դեպքում Գլխավոր դատախազությանը անդառնալի հարված կհասցվի՝ ինչպես ձևակերպում են իր կոլեգաները:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում