Friday, 24 07 2026
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության

«Պատասխան տալ» չկարողանալու համար Արան ստորացրել և սեռական ոտնձգություն է կատարել ծառայակից Դերենիկի նկատմամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է նախկին ժամկետային զինծառայող Արայի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արան 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կամ 4-ին դիտորդի պարտականություններ կատարելու ժամանակ համածառայող Դերենիկի (անունը փոխված է) կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ «պատասխան տալ» չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորը հայտնելու սպառնալիքով, դրամական օգուտ ստանալու նպատակով կատարել է շորթում՝ Դերենիկին ներկայացրել է հերթապահությունից հետո իրեն 10 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր հերթապահությունից հետո 5 հազար դրամ տալու պահանջ:

2012 թվականի դեկտեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Դերենիկը Արային է տվել վերջինիս պահանջած 10 հազար դրամը:

Բացի դրանից, ըստ մեղադրանքի, 2012 թվականի դեկտեմբերի 9-ի կամ 10-ի գիշերը հերթապահության ժամանակ շարքային Դերենիկի կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ «պատասխան տալ» չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորն ու դիրքի անձնակազմին հայտնելու սպառնալիքով շարքային Արան ստորացրել է Դերենիկի պատիվն ու արժանապատվությունը՝ թքել է նրա վրա, բռնություն գործադրելով՝ կատարել է շորթում՝ ոտքով հարվածել է Դերենիկի ոտքին, նրան գցել է գետնին, ոտքը դրել կրծքին ու ներկայացրել զորացրվելու ժամանակ իրեն 100 հազար դրամ տալու պահանջ:

Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին կամ 30-ին Արան բռնություն է գործադրել Դերենիկի նկատմամբ, հարվածել նրա ուսերին, սեղմել պարանոցը, հարվածել պարանոցի շրջանին ու նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:

Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին Արան շանտաժի միջոցով՝ իր հետ սեքսուալ գործողություններ կատարելու մասին տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով Դերենիկի նկատմամբ նորից կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:

2013 թվականի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին Արան դարձյալ շանտաժի միջոցով Դերենիկին հարկադրել է իր հետ կատարել սեքսուալ գործողություններ:

Հունվարի 4-ից մինչև 8-ը հարկադրանքով իր հետ կատարած սեքսուալ գործողությունների մասին տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով Արան բռնության գործադրումով Դերենիկից կատարել է շորթում՝ հարվածներ է հասցրել ծառայակցի գլխին, որովայնին, ոտքով հարվածել է ամորձիների շրջանին ու ոտքերին, նրա առողջութ յանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով ու ներկայացրել է մինչև 2013 թվականի մարտի 22-ը իրեն 1 միլիոն դրամ տալու պահանջ:

Հունվարի 9-ին կամ 10-ին Արան դարձյալ Դերենիկին հարկադրել է սեքսուալ գործողություններ կատարելուն:

Հունվարի 12-ից 16-ը արատավորող տեղեկությունները հրապարակելու, եղբորն ու ծառայակիցներին դրանք հայտնելու սպառնալիքով Արան Դերենիկին ներկայացրել է արձակուրդից վերադառնալիս իրեն 60 հազար դրամ և «Նոկիա-6700» մոդելի հեռախոս ու տարբեր ծխախոտներ տալու պահանջ:

Դերենիկը արձակուրդից վերադառնալու հաջորդ օրը Արային է տվել ձեռքի ժամացույց, դրամապանակ, հեռախոսի հիշողության քարտ, ծխախոտներ, կրակայրիչ:

Արան շարունակել է Դերենիկին հարկադրել սեքսուալ գործողություններ կատարելուն, ապա շանտաժի է ենթարկել ու բռնություն գործադրել:

Ի վերջո, փետրվարի 13-ին Դերենիկը փորձել է եղբայրներին կանչելով՝ պարզաբանում կատարել Արայի հետ: Վերջինս հայհոյել ու ապտակներ է հասցրել Դերենիկին:

Ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ժամանակ Արան իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ Արայի՝ Դերենիկը եղբայրներին ասել է, թե Արայի հետ «ղումար է խաղացել» ու 1միլիոն 200 հազար դրամ տարվել: Իր հարցին Դերենիկը պատասխանել է, թե կատակով է այդպես ասել: Ինքն էլ կարևորություն չի տվել:

Դերենիկն իրեն տվել է երկու-երեք տուփ ծխախոտ, կրակայրիչ: Որպես նվեր տվել է նաև ձեռքի ժամացույց, որն ինքը մի քանի օր հետո վերադարձրել է, այն իրեն ընդհանրապես դուր չի եկել: Դերենիկի եղբայրներին ասել է, որ իրենք «ղումար չեն խաղացել», ինքը հնարավորինս լավ է վերաբերվել Դերենիկին: Մի անգամ է ապտակել, երբ նա ի պատասխան իր լավ վերաբերմունքի՝ սուտ բաներ է ասել եղբայրներին:

Ինքը կապ չունի սեռական ոտնձգությունների հետ:

Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծել են: Խաբել են՝ ասելով, որ եթե ընդունի սեռական ոտնձգությունների փաստերը, չի դատապարտվի, կտեղափոխվի այլ զորամաս, կշարունակի ծառայությունը:

Ծեծի ու խաբեության արդյունքում է ինքն ընդունել, որ նման բան եղել է: Իրականությունն այն է, որ ինքը սեռական ոտնձգություններ չի կատարել: Դերենիկին «անխելք» չի անվանել, գումարներ չի շորթել:

Տուժողը պնդել է, որ Արան իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել, շորթում կատարել ու բռնություն գործադրել: Նրանից ազատվելու համար ինքը եղբորն ասել է, թե Արայի հետ «ղումար է խաղացել», մեկ միլիոնից ավելի գումար է տարվել:

Եղբայրն ասել է, թե մեքենան կվաճառի ու պարտքը կփակի, բայց նախ պարզաբանում կկատարի Արայի հետ:

Վերջինս իր եղբայրներին ասել է, թե իրենք «ղումար չեն խաղացել», ինքը նրան գումար պարտք չէ:

Այդ ժամանակ ինքը ստիպված եղբորը պատմել է իրականությունը, բացի նրանից, որ Արան իր հետ սեքսուալ գործողություններ է կատարել:

Այդ մասին հետո պատմել է զինծառայող ընկերներից մեկին: Դրանից հետո իրեն տեղափոխել են: Ինքը սեռական շեղում չունի, ստիպված է կատարել Արայի պահանջները՝ վախենալով, որ նա իրեն կծեծի կամ բոլորին կպատմի իրենց միջև կատարվածի մասին: Ինքը ցանկանում է, որ Արան ենթարկվի քրեական պատասխանատվության:

Առերես հարցաքննության ժամանակ Դերենիկը պնդել է իր ցուցմունքները:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արային ու վերջին հաշվով դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 25-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արայի շահերի պաշտպանը: Նա միջնորդել էր բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալին հիմնականում արդարացնել, մեղավոր ճանաչել միայն զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնները խախտելու համար, նրա նկատմամբ համաներում կիրառել ու քրեական գործի վարույթը կարճել:

Սակայն վերաքննիչ քրեական դատարանը քննելով բերված բողոքը՝ եկավ այն համոզման, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր է, այն բեկանելու, ամբաստանյալին արդարացնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնվեց օրինական ուժի մեջ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում