Ճապոնիայի կառավարական ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունը համացանցում ազատորեն հասանելի է՝ հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Կայսերական ընտանիքի ու Ճապոնիայի կառավարության անդամների պաշտոնական այցերի ժամանակ օգտագործվող ինքնաթիռների գտնվելու վայրի, արագության մասին տեղեկությունը հասանելի է դարձել շվեդական Flightrader 24 հավելվածի շնորհիվ, որը նախատեսված է իրական ժամանակի ռեժիմում սմարթֆոնների համար:
Դրանց երթուղիների մասին տվյալները չեն գաղտնազերծվում՝ կապված հակաահաբեկչական միջոցառումների հետ:






































