Friday, 17 07 2026
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Իննան ԱՄՆ դեսպանատանն աշխատանքի տեղավորելու կեղծ խոստմամբ գումարներ է հափշտակել

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննվեր Իննա Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Նախաքննական մարմինը Իննա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սա Իննայի չորրորդ դատվածությունն է: Նրա մշտական ու նախասիրած հանցատեսակը խարդախությունն է: Առաջին անգամ դատապարտվել է 2004 թվականին, որպես պատիժ՝ սահմանվել է տուգանք: Այնուհետև Իննան դատապարտվել է 2006 թվականին, սահմանվել է 2 տարի ազատազրկում, ապա կիրառվել է պայմանական դատապարտություն և նշանակվել 1 տարի փորձաշրջան: Այս երկու դատվածություններն արդեն մարված են:

Վերջին անգամ Իննան դատապարտվել է 2011 թվականի մարտին: Սահմանվել է 2 տարի ազատազրկում, հունիսին այդ դատավճիռը բեկանվել է, համաներում է կիրառվել, և Գրիգորյանն ազատվել է պատժի կրումից:

Հենց այն ժամանակ, երբ մի քրեական գործով դատարանը Իննա Գրիգորյանի նկատմամբ համաներում էր կիրառում, արդեն մեկ տասնյակ նոր խաբվածներ դիմել էին իրավապահներին՝ հայտնելով Գրիգորյանի կողմից կատարված թարմ հափշտակությունների մասին:

Իննա Գրիգորյանը Բաքվում է ծնվել, ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, վատառողջ է և խնամքին ունի մեկ անչափահաս երեխա:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ 2011 թվականի մայիս-հունիս ամիսներին Գրիգորյանը խարդախության եղանակով տարբեր քաղաքացիներից հափշտակել է 2 միլիոն 972 հազար 850 դրամ:

Յուրաքանչյուր «արհեստավարժ» խարդախ, նոր գործ «ձեռնարկելով», հորինում է դյուրահավատներին ներկայացվելիք իր պատմությունը՝ հաշվի առնելով մարդկանց հետաքրքրությունները, հրատապ խնդիրները, ընդհանուր իրավիճակն ու տիրող մտայնությունը:

Գրիգորյանը «խաղացել էր» լավ վարձատրվող և «պրեստիժնի» համարվող աշխատանքի՝ առկա մեծ պահանջարկի վրա: Ինչպես նաև նկատի էր ունեցել, որ «լավ» աշխատանքի տեղավորվելու համար մարդիկ պատրաստ են մաղարիչ կամ կաշառք տալ և դա ինչ-որ տեղ համարում են «նորմալ բան»:

Իր պատմությանը հավաստիության երանգ հաղորդելու համար Իննան պահանջել էր աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների մի ամբողջ փաթեթ, որոնք տուժողները պարտաճանաչ կերպով հավաքել ու ներկայացրել էին՝ գումարների տրցակների հետ:

Ամերիկյան դեսպանատան անվան գրավչությունը և շատերի վրա կախարդիչ ազդեցություն ունենալն էր նա վարպետորեն «ծառայեցրել» իր հանցավոր նպատակին և անմիջապես շահել էր մարդկանց վստահությունը:

Գրիգորյանը հենց սկզբից շատ դիպուկ էր «կրակել». նա իր պատմությունը ներկայացրել էր այնպիսի մարդու մոտ, որն անմիջապես ընկալել էր գործի շահութաբերությունը, ինքնակամ ներգրավվել էր Գրիգորյանի սցենարի մեջ, ու ինքն էլ իր կողմից էր փորձել օգուտներ քաղել:

Հնարավոր է, որ Իննային չճանաչող մարդիկ նրան այնքան չվստահեին, որքան որ վստահել էին իրենց լավ ծանոթ Հերիքնազի միջնորդությանն ապավինելով:

2011 թվականի ապրիլի 26-ին ընկերուհուն մերսելու նպատակով Իննա Գրիգորյանը գնացել էր Էջմիածնում գտնվող նրա բնակարան, այնտեղ ծանոթացել ընկերուհու մոր և վերջինիս ընկերուհի Հերիքնազի հետ:

Իննան հայտնել էր, թե լավ կապեր ունի ամերիկյան դեսպանատան մի պաշտոնյայի հետ ու նրա միջոցով կարող է 2 հազար դոլար աշխատավարձով պարետի կամ վարորդի աշխատանքի տեղավորել մարդկանց, եթե նրանք պատրաստ լինեն պաշտոնյային որպես «մաղարիչ» տալ 200-500 դոլար, ներկայացնել այդ աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 5 հազար դրամ՝ նրանց համակարգչային ստուգումը կատարելու համար:

Իննան ներկաներին համոզիչ կերպով բացատրել էր, որ ամերիկյան դեսպանատունը շատ լուրջ հիմնարկ է, այնտեղ անգամ հավաքարար ընդունելու համար ամբողջ ընտանիքին մանրակրկիտ ստուգում են:

Իննայի պատմությունը կարող էր տարրալուծվել օդում ու անէանալ, եթե ներականերն ուշադրության չարժանացնեին:

Սակայն պատմությունն այնպես էր պատմվել, ու ներկաներն էլ այնքան «հալած յուղի տեղ էին ընդունել», որ մայիսի 2-ին խայծը կուլ տված Հերիքնազը զանգահարել էր Իննային ու հրավիրել իրենց տուն:

Հանդիպման ժամանակ Իննան մեկ անգամ ևս ներկայացրել էր իր «առաջարկը»: Հերիքնազը հետաքրքրվել էր իր ու աղջկա ամուսնու համար աշխատանք գտնելու հարցով: Ինքը խոհարար էր, փեսան՝ ատամնաբույժ:

Իննան անմիջապես պատասխան չէր տվել, ասել էր, թե շատ դժվար է խոհարարին ու ատամնաբույժին ամերիկյան դեսպանատանը աշխատանքի տեղավորել, բայց մաղարիչով կարելի այդ հարցը լուծել:

Հերիքնազը պատրաստակամություն էր հայտնել հավաքագրել ամերիկյան դեսպանատանը երկու հազար դոլար աշխատավարձով աշխատելու, հանուն դրա մաղարիչ տալու պատրաստ մարդկանց. իր ծանոթ-բարեկամների մեջ հաստատ կային այդպիսիք:

Նա տեղնուտեղը մշակել էր իր «ծրագիրը». ծանոթներին առաջարկելով այդքան լավ աշխատանք, նա Իննայի պահանջած գումարները իր կողմից խմբագրում, այլ թվերով էր ներկայացնում և հավելյալ ստացված գումարը, որպես «միջնորդավճար», դնում էր իր գրպանը: Մարդը իր փոքր բիզնեսն էր փորձում ծավալել Իննայի «ծանոթ պաշտոնյայի» միջոցով, միայն թե չգիտեր, որ արդեն հյուսված խարդախության ոստայնում ինքն էլ զոհ է դառնում ընդամենը:

Հերիքնազը գտել էր մոտ մեկ տասնյակ բարեկամ-ծանոթների, ովքեր մեծ ցանկություն ունեին դեսպանատանը վարորդ կամ պարետ լինելու և որպես «մաղարիչ» 200 դոլարի փոխարեն տվել էին Հերիքնազի պահանջած հազար դոլարը, իսկ ընտանիքի մեկ շնչի հաշվով «համակարգչային ստուգման համար»՝ 5 հազար դրամի փոխարեն տվել էին 10, 20, նույնիսկ 30 հազար դրամ:

Հերիքնազի բարեկամներից մեկի տանը 21 հոգի էր հաշվառված, ու նա բոլորի համակարգչային ստուգման համար Հերիքնազին էր հանձնել 210 հազար դրամ:

Իննան խոստացել էր, որ բոլոր փաստաթղթերի պատճենները, վեց լուսանկարը, համակարգչային ստուգման գումարն ու մաղարիչը ճշտորեն ներկայացրածները կարող են իրենց համարել ամերիկյան դեսպանատան աշխատողներ:

Նրանք կհրամանագրվեն հունիսի 1-ից, աշխատանքի կանցնեն հունիսի 5-ից: Նրանց կզանգահարեն դեսպանատնից, կհրավիրեն հարցազրույցի: Պարտադիր էր ներկայանալ կոստյումներով, կոկիկ ու նախապատրաստված: Հերիքնազը հատուկ զանգահարել ու զգուշացրել էր, որ կոստյումները պատրաստեն, իսկ եթե չունեն՝ գնեն ու արդուկեն:

Ստանալով պատրաստակամ դյուրահավատների փաստաթղթերը՝ վեցական լրջադեմ լուսանկարներով, ինչպես նաև գումարները՝ ճերմակ ծրարներով, Իննան Հերիքնազին մի առաջարկ էլ էր արել: Ակցիա՝ կարելի է ասել՝ միայն հավատարիմ ու վստահելի մարդկանց համար:

Ըստ Իննայի՝ արդեն «աշխատանքի ընդունված վարորդներն ու պարետները» ամերիկյան դեսպանատան բնակելի շենքում կարող էին շատ մատչելի գնով բնակարան ձեռք բերել:

Քանի որ բնակարանների քանակը սահմանափակ էր, հերթն առաջ գցելու համար պիտի 500 դոլար մաղարիչ տային, իսկ բնակարանի գինը մաս-մաս պահվելու էր նրանց երկուհազարանոց աշխատավարձից:

Երկու հոգի, մտածելով, թե կարող են նաև հազար դոլար աշխատավարձով աշխատել, իսկ մյուս հազարը վճարել որպես «պրեստիժնի» շենքում սեփական բնակարանի գին, անմիջապես գայթակղվել էին:

Հերիքնազը նրանցից հազարական դոլար մաղարիչի գումար էր վերցրել, 500-ականը տվել Իննային, մնացածը պահել իրեն: Սա արդեն տվյալ հանցավոր շղթայի եզրափակիչ օղակն էր:

Այս «բնակարանային» գումարները Իննային հանձնվել էին հունիսի առաջին օրերին, երբ մարդիկ սրտատրոփ դեսպանատան զանգին էին սպասում: Սակայն բաղձալի հեռախոսազանգերն այդպես էլ չէին հնչել: Մարդիկ ստիպված էին եղել դիմելու իրավապահներին:

Հունիսի 14-ին Իննան բերման էր ենթարկվել ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից, տվել խոստովանական ցուցմունքներ:

Հերիքնազը շուտափույթ վաճառել էր իր բնակարանը, վերադարձրել մարդկանց գումարների մեծ մասը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Իննա Գրիգորյանը նկարագրված արարքի համար մեղավոր է ճանաչվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ու դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Ահա այդ դատավճռի դեմ նրա շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել՝ միջնորդելով Գրիգորյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում դատապարտել տուգանքի կամ պայմանական դատապարտություն կիրառել:

Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստն այսօր չկայացավ՝ պաշտպան Ալիխանյանի՝ այլ գործով զբաղված լինելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում