Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման MSN Messenger ծրագիրը, որը մշակել է Microsoft ընկերությունը և շուկայում է արդեն 15 տարի, ամբողջովին կփակվի հոկտեմբերին՝ հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան։
Ծրագիրը գործակվել է 1999 թվականին։ 2013-ին այն անջատվել է օգտատերերի մեծամասնության մոտ, որովհետև Microsoft-ը հրաժարվել է օնլայն հավելվածի հետագա զարգացումից Windows Live Messenger-ի համար՝ հօգուտ Skype ինտերնետ ծառայության, որն ընկերությունը գնել է 2011թ.։
MSN Messenger-ը շարունակում է աշխատել միայն Չինաստանում, սակայն ծառայության մուտքը կդադարեցվի հոկտեմբերի 31-ին։ MSN Messenger-ի բոլոր օգտատերերի համար կապահովվի անվճար անցում Skype-ին։







































