Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վերնիսաժի կրակոցներից հետո Յուվեցի Կարոյի թոռնիկը դեռ բուժվում է

«Վերնիսաժի» կրակոցների դեպքի օրը տարած սթրեսից խոսելու ունակությունը կորցրած Գոռ Առաքելյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի 3-ամյա երեխայի վիճակը բավարար է, բայց ոչ լիարժեք: Երեխայի բուժումները դեռ շարունակվում են: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն:

Վերջինս հրաժարվեց ասել թոռնիկին տեղափոխե՞լ են արդեն Հայաստան, թե՞ դեռ արտասահմանում է: «Հեռախոսով ոչ մի բան չեմ ցանկանում ասել»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել նաև քրեական գործի ընթացքի մասին մեր հարցերին:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա դեռևս նախաքննություն է ընթանում: Առայժմ մի քանի փորձաքննություններ են կատարվել, իսկ գործով կալանավորված ու դեպքին մասնակից ոչ Վալերի Հովհաննիսյանը, ոչ էլ Ներսես Մելքոնյանը չեն հարցաքննվել, և որևէ այլ քննչական գործողություն չի կատարվել:

Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն արդեն բավարար է, իսկ նախաքննական մարմնի կողմից կատարված փորձաքննությունները փաստում են, որ իր պաշտպանյալը կապ չի ունեցել կատարվածին: «Որևէ էական արդյունքի մասին չեմ կարող ասել, քանի որ այդ փորձաքննությունները ընդհանրական բնույթի էին, բայց այդ փորձաքննություններից որևէ մեկով որևէ ապացույց չի բերվել, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Այդպիսի ապացույց այսօրվա դրությամբ դեռ ներկայացված չէ»,- ասաց Էլբակյանը:

Ինչ վերաբերում է Վալերի Հովհաննիսյանին, ապա նրա առողջական վիճակը դեռևս բավարար չէ, և նրան այդ վիճակով տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որի դեմ նրա պաշտպանը՝ Լևոն Բաղդասարյանը, բողոք է ներկայացրել:

Մինչ օրս կալանավորված է նաև Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռը, սակայն որոշ խոսակցությունների համաձայն՝ Կարո Կարապետյանը իր ընկերական շրջապատում մշտապես վստահեցնում է, որ իր փեսան երկար նստած չի մնա: Նա ջանք ու եռանդ չի խնայում դրա համար:

Արդեն իսկ որոշակի գումարի դիմաց նրան հաջողվեց լռեցնել դեպքի օրը հրազենից վիրավորված պատահական անցորդներին: Նրանք այդպես էլ որևէ բողոք չներկայացրեցին և անհասանելի դարձան լրատվամիջոցների համար:

«Նույն ձև էլ փեսայիս կհանեմ»,- ըստ տեղեկությունների՝ վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում